Նորակոչիկներն այսուհետ կպատվաստվեն զորակոչից 2-3 ամիս առաջ 4 ապրիլի 2014 - 16:55 AMT PanARMENIAN.Net - Նորակոչիկների պատվաստումներն առաջիկա զորակոչին արվելու են վերջիններիս զորակոչման օրվանից 2-3 ամիս առաջ: Դա տեղի կունենա ոչ թե Հանրապետական հավաքակայանում, այլ ամբուլատորիաներում, որից հետո նորակոչիկը ուժերը տանը վերականգնելու հնարավորություն կունենա: Այս մասին ապրիլի 4-ին առողջապահության նախարարությունում կայացած ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարարի տեղակալ Վահան Պողոսյանը, գրում է Tert.am-ը: «Պատվաստումներն իրականացնելու ենք վերջնական բուժզննությունից առաջ, որպեսզի նորակոչիկներն իրենց տներում այդ պատվաստումները ստանան և նոր զորակոչվեն բանակ»,-ասաց նա: Նախկին կարգով պատվաստումներն արվել են վերջին փուլում, ինչից որոշակի բարդություններ եղել են, բայց ոչ լուրջ խնդիրներ: Նոր կարգը կիրականացվի ամառային զորակոչի ընթացքում: Անհրաժեշտ որոշումներն արդեն իսկ ընդունված են: Զորակոչիկները, բնականաբար, կարող են հրաժարվել պատվաստումներից, բայց դա ծառայությունից հրաժարվելու համար որպես հիմք չի կարող ծառայել: Տարվա սկզբին ՀՀ Զինված ուժերում տարածված կայծակնային թոքաբորբ կոչվող հիվանդության ծավալները զգալիորեն նվազել են: ՀՀ առողջապահության և պաշտպանության նախարարությունների համատեղ հանձնաժողովը զբաղվել է հիվանդության հարցերով, ուսումնասիրել և գնահատել իրավիճակը և խնդրի լուծման ճանապարհներ տվել, գրում է Panorama.am-ը: Ձմեռային զորակոչի ընթացքում պատվաստումներից առաջացած բարդությունների աճ էր գրանցվել:Նախկինում կենտրոնական հավաքակայանում նորակոչիկներն անցնում էին երկու բժշկական պրոցեդուրա` ֆլյուրոգրաֆիա և պատվաստում: Նրանք պատվաստվում էին միանգամից 9 հիվանդության դեմ` 6 պատվաստանյութի միջոցով, ինչը երբեմն հանգեցնում էր հետպատվաստումային ոչ ծանր ռեակցիաների և կարճ ժամանակով թուլացնում նորակոչիկների դիմադրողականությունը: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |