«Ռուսաստանում սուգ հայտարարելու մասին հրամանագիրը քաղաքական «ռեւերանս է» Հայաստանին»,-գտնում են Մոսկվայում

PanARMENIAN.Net - «Ինչքան էլ սիրտդ ցավի կործանված օդանավի ուղեւորների համար, այնուամենայնիվ աչքի է ընկնում, որ ազգային սգի հայտարարումը քաղաքական «ռեւերանս է» Հայաստանի հասցեին»,-գտնում է Մոսկվայի Հելսինկիի խմբի ղեկավար Լյուդմիլա Ալեքսեեւան: Նրա խոսքերով, պաշտոնական սգի մասին որոշումը վառ քաղաքական երանգ ունի, չէ որ Հայաստանը, թերեւս, միակ երկիրն է Ռուսաստանի շրջապատում , որի հետ ՌԴ-ն դեռեւս չի վիճաբանել»: «Իհարկե, մարդկանց մահը խղճահարություն է առաջացնում, սակայն նույնքան մեղք էին Մոսկվայի շուկայում ողբերգության ժամանակ զոհված ադրբեջանցիները: Գործնականում, ՌԴ նախագահն է որոշում, թե երբ մարդիկ սգան, երբ ոչ, թեեւ ըստ Սահմանադրության նման լիազորություններ նա չունի: Ռուսաստանում չկա հատուկ օրենք, որը կսահմաներ սուգ հայտարարելու կարգը»,-ասել է Ալեքսեեւան:



Իրավաբան Ալեքսանդր Արուտյունովը նշել է, որ ազգային սուգ հայտարարելու մասին հրամանագիրը ստորագրում է նախագահը: «Որպես կանոն, որոշումը կապված է լինում եւ զգացմունքների, եւ աղետի մասշտաբների, երբեմն նաեւ քաղաքական շահերի հետ: Տվյալ դեպքում կարեւոր դեր են կատարել Հայաստանի եւ Ռուսաստանի առանձնահատուկ հարաբերությունները»,-ընդգծել է Արուտյունովը, հաղորդում է «Նովիե Իզվեստիա» թեթրը:

Նշենք, որ Սոչիում Ա-320 ինքնաթիռի կործանման արդյունքում զոհվել է Ռուսաստանի 26 քաղաքացի:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---