Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի 7 ապրիլի 2014 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Ֆլորիդայում Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցին նվիրված քայլերթ կանցնի: Երթին կմասնակցեն ԱՄՆ տարբեր հայկական կազմակերպությունների և Հարավային Ֆլորիդայում եկեղեցու ներկայացուցիչները: Միջոցառման կազմակերպիչն է Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը: Վերջինիս առաքելությունն է իրազեկել բնակչությանն ու աշակերտներին Հայոց ցեղասպանության մասին, ինչպես նաև հիշեցնել, որ պատմությունը կարող է կրկնվել Քեսաբում, որտեղ իսլամիստ ծայրահեղականները թալանել են տեղաբնակ հայերի տներն ու ստիպել են նրանց հեռանալ քաղաքից: Ըստ Արսին Գալուստյան-Ռոզենտալի, Հայոց ցեղասպանության հիշատակի (AGC) կազմակերպությունը միջոցառումներ է անցկացնում բոլոր նրանց համար, ով ցանկանում է ավելին իմանալ հայերի, նրանց մշակույթի ու ցեղասպանության մասին: «Մենք պետք է մեր ձայները բարձրացնենք ոչ միայն Հայոց ցեղասպանության, այլ նաև Հոլոքոսթի, ասորիների, հույների ցեղասպանության դեմ, Կամբոջայի, Ռուանդայի և Դարֆուրի ցեղասպանությունների դեմ », - ասել է նա, հայտնում է flarmenians.com-ը: Այսօր Հայոց ցեղասպանությունն երկրորդ ամենաշատն ուսումնասիրվածն է հրեական Հոլոքոսթից հետո: Միջոցառմանը ելույթ կունենա Ներկայացուցիչների պալատի պատգամավորության թեկնածու Դևիդ Սիլվերսը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Amnesty Int.–ը կոչ է արել Բաքվին ազատ արձակել Իբադօղլուին և մյուս ակտիվիստներին «Նրա կալանքը վկայում է Ադրբեջանում այլախոհների սիստեմատիկ հետապնդումների մասին»,–ասվում է նամակում։ Տավուշի մարզպետի աշխատակազմ. Կիրանցում հացի, մթերքի խնդիր չկա Համացանցում նմանատիպ լուրեր էին տարածվել Կապանում ԻԻՀ հյուպատոսարանում խոնարհել են դրոշը. Մարդիկ ծաղիկներ են դնում շենքի մոտ ՀՀ ԱԽ քարտուղարն ու ՊՆ ղեկավարը ևս ցավակցել են Իրանի ԱԳ նախարարի պաշտոնակատար է նշանակվել փոխնախարար Քանիին Նա այդ պաշտոնում կփոխարինի վթարից զոհված Աբդոլլահիանին |