Ապահովագրական ընկերությունը զոհվածների ընտանիքներին $20հզ. է վճարելու 4 մայիսի 2006 - 18:18 AMT PanARMENIAN.Net - MIKA Limited ընկերության նախագահ եւ «Արմավիա» ընկերության տեր Միխայիլ Բագդասարովը հաստատեց, որ Ա-320-ի վթարի զոհվածների ընտանիքներին ապահովագրություն է վճարվելու: «Ավիաընկերությունը ամեն տարի մի քանի միլիոն դոլար ապահովագրություն է վճարում, եւ այժմ ապահովագրական ընկերությունը ավիավթարի զոհվածների ընտանիքներին մոտ $20հզ. է վճարելու»,-ասել է նա:Մ. Բագդասարովը նաեւ նշեց, որ վթարի ենթարկված ինքնաթիռը չուներ տեխնիկական պրոբլեմներ եւ բավական քանակությամբ վառելիք ուներ: Ընկերության ղեկավարը կոչ է արել սպասել ֆրանսիացի մասնագետների եւ անկախ փորձագետների հետաքննության արդյունքներին: Բագդասարովի խոսքերով, ավիավթարը մեծ ֆինանսական եւ բարոյական վնաս է հասցրել ընկերությանը, հաղորդում է Հայաստանի Հանրային Հեռուսաընկերությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |