Ամերիկայի հայկական համագումարը ցավակցություններ է հայտնել ավիավթարում զոհվածների հարազատներին

PanARMENIAN.Net - Ամերիկայի հայկական համագումարը ցավակցություններ է հայտնել Երեւան-Սոչի չվերթ իրականացնող Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: ԱՀՀ-ի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Հրայր Հովնանյանի ուղերձում, մասնավորապես, ասվում է. «Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարության, անդամների եւ աշխատակազմի անունից, խորին ցավակցություն եմ հայտնում Սոչիում «Արմավիա» ընկերության ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվածների ընտանիքներին ու հարազատներին: Այս ողբերգությունը, որի հետեւանքով կործանվեցին մեր հայրենակիցները, մեծ կորուստ է ողջ հայ ազգի համար: Մենք հիշում ենք Ձեզ եւ աղոթում Ձեր համար»:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---