Առէկսիմբանկը վարկային պորտֆելի սահմանաչափը կհասցնի մինչև 98 մլրդ դրամի11 ապրիլի 2014 - 11:30 AMT PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ հաստատած Հեռանկարային զարգացման ծրագրի համաձայն, 2014-ին բանկն իրականացնելու է պահպանողական, հավասարակշռված վարկային քաղաքականություն` որակապես բարձր մակարդակի վրա պահպանելով առկա վարկային պորտֆելը և ապահովելով իրացվելիության բարձր աստիճան: Նախատեսվում է ֆիզիկական անձանց և փոքր ու միջին բիզնեսներին հատկացվող վարկերի մասնաբաժնի ավելացում: Մինչև 2014-ի ավարտը բանկը նախատեսում է ավելացնել վարկային պորտֆելի սահմանաչափը մինչև 98 մլրդ դրամ: Նախատեսվում է իրավաբանական անձանց վարկավորման ավելացում մինչև 80.5 մլրդ դրամ, և ֆիզիկական անձանց` մինչև 17.5 մլրդ դրամ: Պորտֆելի մեծացումը ծրագրավորվում է ինչպես միջազգային ծրագրերի, այնպես էլ տեղական շուկայի ռեսուրսների հաշվին: 2013-ի արդյունքներով բանկի հաճախորդներին տրամադրված վարկերը կազմել են մոտ 92 մլրդ դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |