Ծառ տնկելու վրա ծախսված գումարն ամբողջովին վերականգնվում է․ Շաբաթօրյակ է![]() 12 ապրիլի 2014 - 10:48 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 12-ին Երևանում հայտարարված է համաքաղաքային շաբաթօրյակ և ծառատունկ, որը մեկնարկել է փոքրիկ երևանցիների կողմից մատուցված անակնկալով: Նոր Նորքեցի մանուկները, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպել են ֆլեշմոբ, որով իրենց կոչն են ուղղել բոլոր երևանցիներին՝ մասնակցելու համաքաղաքային շաբաթօրյակ-ծառատունկին, հայտնում են քաղաքապետարանի մամուլի ծառայությունից: Ըստ բնապահպանների` Երևանի անապատացումը կանխելու համար անհրաժեշտ է հնարավորինս կարևորել կանաչ տարածքի պահպանման և նոր ծառատունկերի կազմակերպման ծրագրերը։ Ծառ տնկելու և խնամելու վրա ծախսված ցանկացած գումար ամբողջովին վերականգնվում է մի քանի տարվա ընթացքում: Նման եզրակացության են եկել ամերիկյան Pacific Southwest Research անտառային ծառայության հետազոտողները: «Օգուտը, որ տալիս են ծառերը քաղաքին, պակասեցնում են օդորակիչների ծախսած էներգիայի քանակը, պաշտպանում են քամուց, նվազեցնում են անձրևային ջրերի չափաքանակը: Բնակիչները ստանում են մաքուր օդ և պաշպանված են լինում սեզոնային ընկճախտից»,- նշվում է pogoda.ru կայքում ներկայացված զեկույցում։ Առաջին մասսայական շաբաթօրյակներ հայկական ՍՍՀ-ում կոմունիստական մասսայական միջոցառումներ էին, որոնք համաժողովրդական բնույթ են ստացել 1921-ի հույիս-օգոստոս ամիսներին Երևանի, Ալեքսանդրապոլի (Լենի– նական), Էջմիածնի, Նոր Բայազետի (Կամո), Ղարաքիլիսայի (Կիրովական), Դիլիջանի գավառներում։ Երկու ամսում Երևանում կազմակերպվել Է 20, Ալեքսանդրապոլում՝ 36, իսկ Էջմիածնում՝ 118 շաբաթօրյակ։ Կարգի են բերվել արդյունաբերական ձեռնարկությունները, նորոգվել են ճանապարհները, կամուրջները, պետական և հասարակական շենքերը։ Առաջին մասսայական շաբաթօրյակներին մասնակցել են Հայաստանի տասնյակ հազարավոր աշխատավորներ, որոնք նպաստել են հանրապետության ժողովրդական տնտեսության վերականգնմանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |