Գազի պատճառով Արևմուտքը մտադիր է հաշտեցնել Ադրբեջանին ու Թուրքմենստանին12 ապրիլի 2014 - 12:43 AMT PanARMENIAN.Net - Արևմուտքը ջանում է չեզոքացնել երկար ժամանակ Ադրբեջանի ու Թուրքմենստանի միջև առկա լարվածությունը: Երկու երկրները կարող են նվազեցնել գազի հարցում ՌԴ-ից Եվրոպայի կախվածությունը: Ինչպես գրում է «Ենի Մուսավաթ» թերթը, Բարաք Օբամայի նախաձեռնությամբ վերականգնվում են հարաբերություններն Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահների միջև: Կողմերը վերջ տվեցին Կասպից ծովում գտնվող «Քյափազ» նավթի հանքավայրի շուրջ վեճին և պայմանավորվեցին թուրքմենական գազը դեպի Եվրոպա առաքելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքներ ստեղծելու մասին: Կրկին Օբամայի նախաձեռնությամբ, անցած շաբաթ տեղի ունեցավ հեռախոսազրույց Ադրբեջանի ու Թուրքմենստանի նախագահներ Իլհամ Ալիևի և Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի միջև, գրում է թերթը՝ դիվանագիտական աղբյուրների վրա հղումով: Հեռախոսազրույցի ժամանակ քննարկվել է Անդրկասպից գազամուղի կառուցման հարցը Կասպից ծովի հատակով: Նախագիծը հովանավորում է ԱՄՆ-ն, իսկ դա ռուսական սպառնալիքից պաշտպանության գործոն է Թուրքմենստանի ու Ադրբեջանի համար: Մոսկվան դեմ է այդ խողովակաշարի կառուցմանը և իր դիրքորոշումը հիմնավորում է Կասպից ծովի իրավական կարգավիճակի անորոշությամբ և ծովի բնապահպանական խնդիրներով: Առաջիկայում ակնկալվում է Թուրքմենստանի նախագահի այցն Ադրբեջան: ԱՄՆ-ն ձգտում է տարածաշրջանում գազային դաշինք ստեղծել Ռուսաստանի դեմ: Ավելի վաղ, Ուկրաինայի պատճառով ԵՄ հետ Ռուսաստանի հարաբերությունների լարվածության գագաթնակետում Ժոզե Մանուել Բարոզուն հայտարարեց, որ անցյալ տարվա վերջում «Շահդենիզ-2» գազի ադրբեջանական հանքավայրի նախագծի ներդրումային որոշումը նոր հնարավորություններ է բացում Եվրոպայի էներգետիկ անվտանգության համար: Սակայն Եվրոպայի հույսը միայն ադրբեջանական գազը չէ: Շատ ավելի մեծ ռեսուրսներ ունի Թուրքմենստանը: Այդ երկիրը տարեկան արդյունահանում է 32 մլրդ խմ գազ և ընդամենը մեկ խողովակաշար ունի դեպի դուրս՝ Ռուսաստանի ուղղությամբ: Արևմուտքը շահագրգռված է, որ Անդրկասպից գազամուղի նախագիծը շուտափույթ իրականացում ստանա ամենալայն մասշտաբով՝ Թենգիզ (Ղազախստան) –Թուրքմենբաշի (Թուրքմենստան) –Բաքու (Ադրբեջան) –Թբիլիսի (Վրաստան) –Էրզրում (Թուրքիա): Այս երթուղու դեպքում Եվրոպան տարեկան կարող է 20-30 մլրդ խմ գազ ստանալ: Անդրկասպից գազամուղի գաղափարն առաջին անգամ հնչեց 90-ականների վերջում, բայց այն ժամանակ Աշխաբադն ու Բաքուն պայմանավորվածության չեկան: Այդ երթուղու թողունակությունը նախագծվում էր տարեկան 30 մլրդ խմ ծավալի հաշվարկով, իսկ Բաքուն պնդում էր, որ իրեն որպես քվոտա տրամադրվի 16 մլրդ խմ: Աշխաբադը համաձայնվում էր հատկացնել արտահանվող ծավալի միայն մեկ քառորդը: Այժմ եվրոպացի սպառողների մեկ երրորդը ռուսական գազ է օգտագործում, իսկ Արևելյան Եվրոպայի որոշ երկրներում այդ ցուցանիշը հասնում է 100 տոկոսի: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Դանիելյանը հաստատել է՝ կան կիրանցեցիներ, որոնք ճնշման տակ համաձայն են փոխհատուցման Փոխհատուցման չափի ու հաշվարկի մեխանիզմի վերաբերյալ որևէ բառ դիմումի տեքստում չկա ՔՊ-ական․ Եկեղեցին ունի չօգտագործվող տարածքներ, որոնք կարող են օգտակար լինել պետությանը «Քրիստոնեությունը չգողության, չկոռուպցիայի, չստվերի մասին է, մեր ընկալմամբ՝ հենց այս տրամաբանությամբ պետք է եկեղեցին առաջնորդվի»,–ասել է նա Խարատյան․ Փաշինյանին պետք է բացատրել, հուշել կամ սաստել, որ չխոսի հարցերի շուրջ, որոնց մասին բավարար տեղեկացված չէ Անդրադառնալով ՀԱԵ մասին Փաշինյանի հայտարարություններին՝ նա ասել է․ Չես կարող օգնել, գոնե փորձիր չվնասել «Վերջին զանգի» առթիվ ոստիկանությունն ուժեղացված ծառայություն կիրականացնի Բոլոր այն դպրոցներում, որտեղ նախատեսված են տոնական միջոցառումներ, կլինեն ոստիկանության ծառայողներ |