ՌԴ ԱԳՆ. Ղրիմի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ զուգահեռներ չկան14 ապրիլի 2014 - 17:40 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի, Մերձդնեստրի ու Լեռնային Ղարաբաղի միջև ուղիղ զուգահեռներ չկան: Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Վասիլի Նեբենզին: Նա հիշեցրել է, որ ղարաբաղյան կարգավորմամբ զբաղվում է ԵԱՀԿ Մինսկի խումբը և նրա մեջ մտնող համանախագահները՝ ի դեմս ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ձգտում են աջակցել ադրբեջանցիների և հայերի միջև ուղիղ երկխոսությանը: «Վերջերս տեղի է ունեցել ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստը, որի շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը, բացի այդ, վերջերս տեղի է ունեցել նաև երկու երկրների առաջնորդների հանդիպումը: Գոյություն ունի նաև մերձդնեստրյան կարգավորման ձևաչափ՝ «5+2» և այդ ուղղություններով աշխատանքները շարունակվում են»,- ասել է ռուս դիվանագետը: Մարտի 16-ին Ղրիմում անցկացվեց տարածաշրջանի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվե: Քվեարկության մասնակցած թերակղզու բնակիչների մեծ մասը արտահայտվեց Ռուսաստանին միանալու օգտին: Ավելի ուշ Ղրիմի Գերագույն խորհուրդը անկախություն հռչակեց: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրեց Ղրիմի ու Սևաստոպոլի` Ռուսաստանին միանալու մասին համաձայնագիրը վավերացնող օրենքը և դրանց` Ռուսաստանի կազմի մեջ մտնելու ու Դաշնության նոր սուբյեկտների ինտեգրման անցումային շրջանի մասին դաշնային սահմանադրական օրենքը: Ուկրաինայի և մի շարք արևմտյան երկրների իշխանությունները հանրաքվեն ապօրինի են համարում: Մերձդնեստրյան հակամարտությունը Մոլդովայի ու չճանաչված Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության միջև է, վերջինս հավակնում է Դնեստր գետին հարող մի շարք տարածքների վրա, որոնք վերահսկում է այժմ և որոնց բնակիչները մոլդավացիներ են, ռուսներ ու ուկրաինացիներ, մոտավորապես հավասար քանակով: Դեռ խորհրդային տարիներին՝ 1989 թ. առաջացած հակամարտությունը Մոլդովայի անկախացումից հետո հանգեցրեց զինված առճակատման ու բազում զոհերի երկու կողմերից 1992 թվականի գարնանը: Ռազմական գործողությունները հաջողվեց կասեցնել Ռուսաստանի միջամտության շնորհիվ: Ռուսական զորքերը գեներալ Ալեքսանդր Լեբեդի հրամանատարությամբ միջամտեցին պաշտպանելու համար խաղաղ բնակիչներին ու դադարեցնելու համար արյունահեղությունը: Մոլդավական կողմը իր հերթին մշտապես բարձրաձայնում է ռուսական զորքերը դուրս բերելու անհրաժեշտության մասին: Ներկայումս անվտանգությունն ապահովում են Ռուսաստանի, Մոլդովայի, Մերձդնեստրի Մոլդավական Հանրապետության խաղաղապահ ուժերը և ռազմական դիտորդներ Ուկրաինայից: Ռուսաստանի, Ուկրաինայի ու ԵԱՀԿ միջնորդությամբ բազմաթիվ բանակցությունները Մերձդնեստրի կարգավիճակի շուրջ արդյունք չեն տվել: Հարաբերությունները հակամարտության կողմերի միջև մնում են լարված: Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |