Առէկսիմբանկն ավտոմոբիլավարների համար հատուկ ակցիա է անցկացնում

Առէկսիմբանկն ավտոմոբիլավարների համար հատուկ ակցիա է անցկացնում

PanARMENIAN.Net - «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն անցկացնում է հատուկ ակցիա ավտոմոբիլավարների համար: Ակցիայի շրջանակներում ավտոտրանսպորտային միջոցի ապահովագրական փաթեթ գնող հաճախորդներին բանկն առաջարկում է անվճար ոչ չիպային MasterCard Standard տեսակի վճարային քարտեր:

Մինչև 40.000 ՀՀ դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթ գնելու դեպքում հաճախորդներին տրամադրվում է 1 տարի ժամկետով ոչ չիպային MasterCard Standard քարտեր` առանց սպասարկման վճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, իսկ 40.001 ՀՀ դրամը գերազանցելու դեպքում` Mastercard Gold տեսակի ոչ չիպային վճարային քարտ վերոնշյալ պայմաններով:

Հանրապետության տարբեր առևտրային կետերում անկանխիկ գնումներ կատարելու դեպքում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold քարտապաններին (POS-տերմինալներից և e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) տրամադրվում է 1% cash-back:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---