Կոնգրեսական Ռոյսն ապրիլի 24-ին կլինի Ծիծեռնակաբերդում![]() 16 ապրիլի 2014 - 10:42 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը կմասնակցի Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցի հիշատակման արարողությանը Ծիծեռնակաբերդում: Նա գլխավորելու է ամերիկյան պատվիրակությունը, որը կժամանի Երևան, հայտնում է Orange County Register-ը: Ըստ պարբերականի, այցը տարածաշրջան Ռոյսը կսկսի Ուկրաինայից: Պատվիրակության օրակարգում է նաև այցն Ադրբեջան: «Հայաստանն այն երկիրն է, որը պայքարում է ժողովրդավարության ու խաղաղության համար հարևանների միջև: Սակայն պետք է հիշենք նաև ХХ դարի առաջին ցեղասպանության մասին: Իսկ Ադրբեջանում ԱՄՆ-ն էներգետիկ, ինչպես նաև անվտանգությանն առնչվող շահեր ունի»,- ասել է Ռոյսը: Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը ողջունել է կոնգրեսականների առաջիկա այցը Հայաստան՝ նշելով, որ դա հիանալի առիթ կլինի սեփական աչքերով տեսնելու շրջափակման մեջ գտնվող երկիրն ու ամրապնդելու հայ-ամերիկյան հարաբերությունները: «Այցը Հայաստան Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը վկայում է, որ կոնգրեսական Ռոյսը հավատարիմ է ճշմարտությանն ու ոճրագործությունը դատապարտելու կոչերին»,- ասել է Արամ Համբարյանը, հայտնում է Asbarez-ը: ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի կոմիտեի նախագահ Էդ Ռոյսը սատարում է կոնգրեսական Էլիոթ Էնգելի №HR4347 օրինագծին, որը պահանջում է Օբամայի վարչակազմից ամենամյա զեկույցներ ներկայացնել Թուրքիայում քրիստոնյաների եկեղեցիների կարգավիճակի ու գույքի և Կիպրոսի օկուպացիայի մասին: Ապրիլի 9-ին Կապիտոլիումի բլրում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 99-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողությանը Ռոյսը նշել է, որ եղել է Կալիֆորնիայի օրենսդիրների թվում, երբ նահանգը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: «Այս տարի ապրիլի 24-ին կլինեմ Երևանում կոնգրեսականների երկկուսակցական պատվիրակության հետ: Մարդկության համար հետևանքների տեսակետից ժողովրդի բնաջնջմանը միշտ հաջորդում է նրա մշակութային ժառանգությունը ոչնչացնելու փորձը: Ուստի հարկավոր է կողմ քվեարկել Օսմանյան կայսրությունում ցեղասպանության ենթարկված փոքրամասնություններին՝ հայերին, Պոնտոսի հույներին, ասորիներին եկեղեցական գույքը վերադարձնելու մասին բանաձևին (H.Res.4241): Photo: Getty Images ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |