ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ. Կոնգրեսը մտադիր չէ Հայոց ցեղասպանության մասին բանաձև ընդունել![]() 16 ապրիլի 2014 - 11:19 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյնորն անակնկալ այցով ժամանել է Անկարա, որտեղ հավաստիացրել է թուրք ղեկավարներին, որ Կոնգրեսը մտադիր չէ բանաձև ընդունել, որով Թուրքիային կոչ կարվիճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Today’s Zaman-ը, Բեյնորը հանդիպել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին, վարչապետ Ռեջեփ Էրդողանին ու խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեկին: «Ժամանակ առ ժամանակ արծարծվում է հայերի հարցը, բայց մի մտահոգվեք: Մեր Կոնգրեսը չի մասնակցի այդ հարցին: Մենք չենք գրում պատմությունը, պատմաբաններ չենք»,- Բեյնորը Չիչեկի հետ հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է Բեյնորը, հայտնում է Hurriyet Daily News-ը: Նա նշել է, որ երկու երկրների միջև երկկողմ կապերըպետք է ամրապնդվեն և ԱՄՆ-ն երախտապարտ է Թուրքիային Սիրիայի, Իրաքի ու Աֆղանստանի հարցում աջակցության համար՝ հավելելով, որ հետագա գործակցությունը կարող է ընդլայնվել առևտրատնտեսական հարաբերությունների շնորհիվ: Ըստ Ջեմիլ Չիչեկի, Թուրքիան պատրաստ է առերեսվել սեփական պատմության հետ, բայց «եթե օրենսդիր մարմիններն որոշումներ են կայացնում պատմական հարցերի վերաբերյալ, դա կարող է խոչընդոտել երկրների հաշտեցմանը»: Ապրիլի 10-ին վերջին գրեթե 25 տարում առաջին անգամ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց Հայոց ցեղասպանության մասին S.Res.410 բանաձևը՝ կոչ անելով Սենատին միանալ դրան և հասնել նրան, որ ԱՄՆ արտաքին քաղաքականությունն արտացոլի Սենատի դիրքորոշումը: Բանաձևում նշվում է նաև, որ Հայոց ցեղասպանությունը մինչև օրսմնում է անպատիժ: Կողմ է քվեարկել 12 սենատոր, դեմ՝ 5-ը: Բանաձևում մասնավորապես ասվում է.«1. Անհրաժեշտ է հիշել ու նշել Հայոց ցեղասպանության տարելիցը 2014 թ. ապրիլի 24-ին: 2. Նախագահը պետք է պայքարի արդար, կառուցողական, կայուն ու ամուր հայ-թուրքական հարաբերությունների հաստատման համար, որոնք ներառում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ամբողջական ճանաչումը: 3. Նախագահը պետք է ապահովի, որպեսզի ԱՄՆ ներկայիս արտաքին քաղաքականությունը հիմնված լինի մարդու իրավունքների պաշտպանության և մարդկայնության դեմ հանցագործությունների, էթնիկ զտումների ու ցեղասպանության, մասնավորապես Հայոց ցեղասպանության հարցում, ընդունված ընկալումների վրա»: Ավելի վաղ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն Անկարայի դժգոհությունն էր հայտնել 1915-ի իրադարձություններին վերաբերող օրինագիծը Սենատի քննարկմանը ներկայացնելու, Սենատի արտաքին գործերի կոմիտեում բանաձևն ընդունելու վերաբերյալ: Ըստ Դավութօղլուի, թուրքական կառավարությունը միջոցներ կձեռնարկի նախաձեռնությունների դեմ, որոնք «մտահոգում են» Թուրքիային: Նա հավելել է նաև, թե հուսով է, որ բանաձևը կարգելափակվի Սենատում ու Ներկայացուցիչների պալատում: Photo: AA ![]() ![]() Հայոց ցեղասպանության մասին բանաձև 252 բանաձևը Ներկայացուցիչների պալատին են ներկայացրել Ադամ Շիֆն ու Ջորջ Ռադանովիչը: Ներկայումս բանաձևին սատարում են շուրջ 140 կոնգրեսականներ: 2010 թվականի մարտի 4-ին Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեն հավանություն տվեց բանաձևին՝ 22 «կողմ» և 21 «դեմ» ձայների հարաբերակցությամբ: Նմանատիպ բանաձև է ներկայացված նաև ԱՄՆ Սենատում: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |