Սգո միջոցառումների կապակցությամբ ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները

PanARMENIAN.Net - Սոչիում սգո միջոցառումների կապակցությամբ, այն վայրում, որտեղ տեղի է ունեցել «Արմավիա» ընկերության Ա-320 ինքնաթիռի վթարը, ժամանակավորապես դադարեցվել են որոնողական աշխատանքները: «Գլոբուս» եւ «Դագոմիս» կատամարանները կմոտենան վթարի վայրին, եւ նավերում գտնվող հարազատներն, ինչպես նաեւ կառավարական հանձնաժողովների ղեկավարաներ` Ռուսաստանի տրանսպորտի նախարար Իգոր Լեւիտինը եւ Հայաստանի պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, ծաղկեպսակներ կիջեցնեն ջրի վրա: Այնուհետեւ նրանց կտեղափոխեն Ադլեր, որտեղի հայկական եկեղեցում կմատուցվի սգո պատարագ: Պատարագներ կմատուցվեն նաեւ աշխարհի բոլոր հայկական եկեղեցիներում եւ Սոչիի ուղղափառ եկեղեցիներում:
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---