Կիպրոսի խորհրդարանի խոսնակը կոչ է անում Եվրոպային աջակցել քեսաբահայերին16 ապրիլի 2014 - 15:53 AMT PanARMENIAN.Net - Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Յանակիս Օմիրուն նամակ է հղել Եվրախորհրդարանի, Միջխորհրդարանական միության, Միջերկրածովյան խորհրդարանական վեհաժողովի ու Ուղղափառների միջխորհրդարանական վեհաժողովի նախագահներին Քեսաբում տիրող վիճակի մասին: Ըստ պաշտոնական հաղորդագրության, ուղերձն արվել է Կիպրոսի խորհրդարանի պատգամավոր, հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանի հետ խորհրդակցելուց հետո, հայտնում է Famagusta Gazette-ը: Իր ուղերձում Օմիրուն գրում է Քեսաբի վրա հարձակման, եկեղեցիների ու պատմական շինությունների պղծման ու ավերման, գույքը թալանելու մասին Թուրքիայից ներխուժած ծայրահեղականների կողմից: Նամակում ասվում է, որ նման հարձակումները խաղաղ բնակչության, ազգային ու կրոնական խմբերի վրա խարխլում են Սիրիայում բռնության դադարեցմանն ուղղված ջանքերը: Յանակիս Օմիրուն կոչ է անում նամակի հասցեատերերին իրենց ազդեցությունն օգտագործել Թուրքիայի վրա վերջ դնելու համար գրոհայինների հարձակումներին: Նա նաև նշում է, որ բոլոր կողմերը պետք է աշխատեն, որ քեսաբահայերը որքան հնարավոր է շուտ վերադառնան իրենց տները կայունության ու անվտանգության ապահովման պայմաններում: Մարտի 21-ին, խախտելով բոլոր միջազգային իրավունքներն ու նորմերը, թուրքական կողմը գնդակոծեց Սիրիայի հայաբնակ գյուղերն ու ավանները, իսկ հետո ճանապարհ բացեց գրոհայինների համար, որպեսզի նրանք գրավեն հայկական բնակավայրերը: Գրոհայինների հարձակումից հետո մոտ 400 հայ ընտանիքներ (այլ տվյալներով մոտ 600 ընտանիք) Քեսաբից տարհանվել ու ապաստանել են Լաթաքիայում, իսկ մի քանի մարդու ճակատագիրն անհայտ է մնում: Ապստամբները պղծել են Քեսաբի եկեղեցին, թալանել տներն ու քանդել մի շարք կառավարական շենքեր: Քեսաբի հայերի թվում զոհեր չկան: Շաբաթվա սկզբին ինտերնետում զետեղվել է Թուրքիայի պաշտոնյաների մասնակցությամբ գաղտնի խորհրդակցության ձայնագրությունը, որի ընթացքում քննարկվում են Թուրքիայի գաղտնի ծրագրերը Սիրիայի վերաբերյալ: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 3 տարի: Ըստ ՄԱԿ-ի, այդ ընթացքում զոհվել է մոտ 125 հազար մարդ, 2 միլիոնը փախստական է դարձել, ևս 4 միլիոնը՝ ներքին տեղահանված անձիք են: Այժմ պայքար է գնում ինչպես կառավարական ուժերի ու ընդդիմության, այնպես էլ իսլամիստական խմբավորումների ներսում: Իսլամիստների նպատակն է ստեղծել շարիաթի օրենքներով ապրող պետություն: Սիրիահայերը հիմնականում ապրում են Հալեպում ու Դամասկոսում: Մինչև պատերազմը հայ համայնքը հասնում էր 80 հազարի: Այժմ Սիրիայից մոտ 20 հազար հայ է հեռացել, նրանք հիմնականում մեկնել են Հայաստան, Լիբանան ու ԱՄՆ: 3 տարում Սիրիայում արդեն 100 հայ է զոհվել: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանն ազատ են արձակվել Նրանք 3 ամիս չեն կարողանալու վարել իրենց հաղորդումը |