Հայտնաբերվել են Ա-320 ինքնաթիռի վթարից զոհվածների մարմինների նոր հատվածներ

PanARMENIAN.Net - Որոնողական խումբը Սոչիի Ադլերի շրջանի Կուրորտային ավանի շրջանի ծովի տարածքում հայտնաբերել է մարմնի երկու հատված, որոնք, հավանաբար, Ա-320 ինքնաթիռի զոհերի մարմիններ են, հաղորդել է աղբյուրը որոնողական գործողությունների վարչության շտաբում: Նույն շրջանում, որը որոշակի հեռավորության վրա է որոնողական աշխատանքների հիմնական վայրից, գտնվել է նաեւ ինքնաթիռի կորպուսի, հավանաբար կմախքի, մի մասը:



Աղբյուրը նշել է, որ մարդու մասունքներ են գտնվել ափից 250-300 մետր հեռավորության վրա: Ներկայումս դեպի այդ վայր է շտապում ԱԻՆ մոտորանավակը, որը կկազմակերպի դիակի դուրսբերումը ջրից եւ տեղափոխումը ափ, հաղորդում է Ինտերֆաքս-Հարավը:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---