Հեմոֆիլիա և մելանոմա. Ինչպե՞ս պայքարել հիվանդությունների դեմ17 ապրիլի 2014 - 12:09 AMT PanARMENIAN.Net - 1989 թվականից Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի և Առողջապահության միջազգային կազմակերպության նախաձեռնությամբ նշվում է Հեմոֆիլիայի միջազգային օրը: Ապրիլի 17-ին բազմաթիվ երկրներում կազմակերպվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հեմոֆիլիայով տառապող հիվանդների բուժման, դեղերով ապահովման և կյանքի որակի բարելավման խնդիրների լուսաբանմանը, հայտնում են առողջապահության նախարարության մամուլի բաժնից: Հեմոֆիլիայով տառապող հիվանդների թիվն աշխարհում կազմում է մոտ 400.000 մարդ: Արյան մակարդման ժառանգական հիվանդություններից 92- 95% կազմում են հեմոֆիլիաները` A, B, և Վիլլեբրանդի գործոնի անբավարարությունը: Հեմոֆիլիայի կենտրոնում հսկվում է հեմոֆիլիայի բոլոր տեսակներով տառապող 236 հիվանդ, որոնցից 57-ը` երեխա: 2003թ. ՀՀ առողջապահության նախարարության և Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի միջև կնքված հուշագրի շրջանակներում Արյունաբանական կենտրոնը ստացել է հակահեմոֆիլային գործոններ` թե առողջապահության նախարարության, թե Հեմոֆիլիայի համաշխարհային ֆեդերացիայի կողմից: Այս տարիների ընթացքում բազում աշխատանքներ են կատարվել. Արյունաբանական կենտրոնում հիմնվել է հեմոֆիլիայի բաժանմունքը, մշակվել է Հեմոֆիլիայի ազգային ծրագիրը, կազմվել է հեմոֆիլիայով հիվանդների ռեգիստրը, արտերկրում մասնագետներ են վերապատրաստվել` արյունաբաններ և լաբորանտներ, մակարդելիության լաբորատորիայում ներդրվել են արյան մակարդելիության ժառանգական հիվանդությունների ախտորոշման նոր մեթոդներ, կիրառվում է հոդային բարդությունների ժամանակակից բուժման արդյունավետ եղանակ: Հեմոֆիլիան արյան մակարդման համակարգի հիվանդություն է, որը պայմանավորված է մակարդման գործոնների պակասով և անցնում է ժառանգաբար` կապված X քրոմոսոմի հետ: Հիվանդությունը կլինիկորեն դրսևորվում է տարաբնույթ արյունահոսություններով, արյունազեղումներով հոդերում, մկանային բունոցներում և օրգանիզմի այլ խոռոչներում: Կրկնվող ներհոդային արյունազեղումներն առաջացնում են հոդերի քրոնիկական բորբոքում, հետագայում հանգեցնում հաշմանդամության: Ըստ էության, այս հիվանդության նույնիսկ ծանրագույն ձևերը բուժման ենթակա են: Բուժման միակ միջոցը պակաս գործոնի ներարկումն է: Վաղ տարիքից պակաս գործոնի կանխարգելիչ ներարկումները թույլ են տալիս բացառել արյունահոսությունները, ներհոդային և մկանային արյունազեղումները և կանխել հաշմանդամությունը: Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիան և «Գլոբալ Շեյփերս» երևանյան կենտրոնը համատեղ նախաձեռնությամբ արդեն 2-րդ անգամ աշխարհում նշում են մելանոմայի դեմ պայքարի օրը։ Նախագծի շրջանակներում ապրիլի 11-ից մայիսի 11-ն ընկած ժամանակահատվածում մի շարք միջոցառումների օգնությամբ կտարածվի մելանոմա հիվանդության և դրա դեմ պայքարելու մասին տեղեկատվություն Հայաստանի և այլ երկրների քաղաքացիների համար: Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցիացիայից հայտնում են, որ մելանոման մաշկային քաղցկեղի ամենավտանգավոր տեսակն է, որն ամեն տարի ի հայտ է գալիս 160.000 նոր տեսակներով և ունի մահացության ամենաբարձր ցուցանիշը մաշկային քաղցկեղի շրջանում, որից տարեկան աշխարհում մահանում է 48.000 մարդ։ Մայիսի 11-ը հայտարարվել է մելանոմայի դեմ պայքարի համաշխարհային օր` ի հիշատակ հանրահայտ երգիչ Բոբ Մարլիի, որը մահացել է մելանոմայից 1981թ. մայիսի 11-ին: Ապրիլի 11- ից մայիսի 11-ը Ուռուցքաբանության ազգային կենտրոնում կտրվի անվճար խորհրդատվություն/ախտորոշում քաղաքացիներին, Արյունաբանության և ուռուցքաբանության հայկական ասոցացիան կկազմակերպի մասնագիտական կլոր սեղան- քննարկումներ մելանոմայի առաջացման պատճառների, ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդների մասին։ Մայիսի 11-ին թեմատիկ միջոցառում կիրականացվի երևանյան ակումբներից մեկում: Մայիսի 12-15-ն ընկած ժամանակահատվածում կանցկացվի խոշոր միջազգային գիտաժողով՝ «Մուլտիդիսցիպլինար քաղցկեղի կառավարում» թեմայով։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Միրզոյանը Բերբոքին է ներկայացրել ՀՀ-Ադրբեջան կարգավորման վերջին զարգացումները Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային տնտեսական ծրագրերի, դրանցում ՀՀ ներգրավվածության հարցերի շուրջ Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Դեսպան․ Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է հայկական կողմի հստակ առաջարկներին Նա նշել է, որ Չաբահար նավահանգիստը համատեղ զարգացվում է Հնդկաստանի և Իրանի կողմից ԵՄ-ն ողջունել է առաջընթացը ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ուղղությամբ ԵՄ-ն կոչ է արել վճռական քայլեր ձեռնարկել չլուծված երկկողմ այլ հարցերի կարգավորման համար |