Մահացել է մոգական ռեալիզմի հիմնադիր Գաբրիել Գարսիա Մարկեսը![]() 18 ապրիլի 2014 - 10:59 AMT PanARMENIAN.Net - 87 տարեկանում մահացել է գրող, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Հարյուր տարվա մենության» հեղինակ Գաբրիել Գարսիա Մարկեսը: Հանճարեղ կոլումբացի գրողը՝ «Գաբոն», ինչպես անվանում էին նրան, թոքաբորբով հիվանդանոց էր տեղափոխվել մարտի 31-ին Մեխիկոյում, հայտնում է Reuters-ը: Մարկեսն արդեն մոտ 30 տարի է ապրում էր Մեխիկոյում: Նրա ամենահայտնի ստեղծագործություններից են «Հարյուր տարվա մենությունը», «Պատրիարքի աշունը», «Գնդապետին ոչ ոք չի գրում», «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»: Վերջին անգամ Մարկեսը հանրության առջև հայտնվեց մարտի սկզբին, երբ դուրս եկավ տնից` շփվելու լրագրողների ու երկրպագուների հետ, որոնք նշում էին նրա ծննդյան օրը: Կորտասարը, Բորխեսը, Վարգաս Լյոսան աշխարհի համար բացահայտեցին լատինամերիկյան գրականությունը, որը լի է միստիկայով, սիրով, դառնությամբ ու հիասթափություններով: Մարկեսի վեպերի մոտիվներով բազմաթիվ ֆիլմեր են նկարահնվել Documentary 52': Gabriel García Márquez, «Հայտարարված մահվան ժամանակագրություն» (ռեժ.՝ Ֆրանչեսկո Ռոզի, 1987), «Միայն մահն է անպայան գալիս» (ռեժ.՝ Մարինա Ցուրցումիա, 1992), «Գնդապետին ոչ ոք չի գրում» (ռեժ.՝ Արթուրո Ռեպշիտեյն, 1999), «Սերը ժանտախտի ժամանակ» (ռեժ.՝ Մայքլ Նյուելլ, 2007), «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին» (ռեժ.՝ Հեննինգ Կարլեսեն, 2011): Գաբրիել Գարսիա Մարկեսը հայտնի է իր աֆորիզմներով. Գոյություն ունեն հրամաններ, որոնք կարելի է տալ, բայց կատարելը հանցագործություն է… «Պատրիարքի աշունը»: Մարդը շատ է սիրում մեկանգամյա օգտագործման իրերը, քանի որ ինքն էլ է այդպիսին: Ոչ մի բան այնքան նման չէ դժոխքին, որքան երջանիկ ամուսնությունը… «Սերն ու մյուս սատանաները»: Աշխարհում չկա դատարկ անկողնուց ավելի տխուր բան…«Հայտարարված մահվան ժամանակագրություն»: Սեքսը մխիթարանք է նրանց համար, ով այլևս ունակ չէ սիրելու.. «Վերհիշելով իմ տխուր պոռնիկներին»: Կարելի է սիրահարված լինել միանգամից մի քանի հոգու և սիրել բոլորին ամբողջ սրտով՝ չդավաճանելով ոչ մեկին: Սրտի մութ անկյուններն ավելի են, քան հանդիպումների տանը… «Սերը ժանտախտի ժամանակ»: ԽՍՀՄ. 22 400 000 քառակուսի կիլոմետր առանց կոկա կոլայի գովազդի (էսսեի անվանում): «Հարյուր տարվա մենություն». …Զարմանալի հատկություն՝ անցյալի հրճվանքների մասին մտածել առանց դառնության ու զղջումի: Հանգիստ ծերության գաղտնիքը ոչ այլ ինչ է, քան միայնության հետ ազնիվ դաշինք կնքելը: Այն օրը, երբ մարդիկ սկսեն առաջին կարգով երթևեկել, իսկ գրքերը բեռնատար վագոններով տեղափոխել, աշխարհի վերջը կգա: Photo: Reuters ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |