Մեկնարկել է «Ամերիա Սերունդ» 3-րդ ծրագիրը19 ապրիլի 2014 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է երիտասարդների շրջանում մեծ մասսայականություն վայելող «Ամերիա Սերունդ» ծրագիրը, որն արդեն 3-րդ տարին անընդմեջ կազմնակերպվում է Ամերիաբանկի կողմից: «Ամերիա Սերունդ»-ը հնարավորություն է տալիս 20-25 տարեկան նորավարտ և աշխատանքային փորձ չունեցող երիտասարդներին ստանալ տեսական և գործնական գիտելիքներ ֆինանսական ոլորտի, մասնավորապես` բանկային գործի վերաբերյալ, աշխատանքային միջավայրում շփվել փորձառու մասնագետների հետ, ծանոթանալ կորպորատիվ մշակույթի առանձնահատկություններին և հնարավորություն ստանալ աշխատանքային ուղին սկսել Ամերիաբանկում: «Ամերիա Սերունդ» 3-ի ընտրական փուլը բաղկացած է 3 հիմնական ենթափուլերից` տեստավորում, խմբային, այնուհետև` անհատական հարցազրույց: Նշված փուլերը հաջողությամբ հաղթահարած դիմորդների հետ կնքվում է ուսնակի պայմանագիր, իսկ տեսական և պրակտիկ ուսուցման փուլերը հաջողությամբ ավարտած ուսնակներին ներկայացվում է աշխատանքի առաջարկ: Վերապատրաստման ամբողջ ընթացքում Բանկը կվարձատրի ծրագրի մասնակիցներին, հայտնում են բանկից: Ամերիաբանկի աշխատակիցների համալրման և ադապտացման խմբի ղեկավար Օֆելյա Քամալյանը նշում է. «Ծրագրի նախորդ 2 տարիների դրական փորձը և գրանցված լուրջ ցուցանիշները մեզ ոգեշնչեցին կազմակերպել «Ամերիա Սերունդ» 3-ը: Ծրագրերի արդյունքում Ամերիաբանկում աշխատանքի առաջարկ են ստացել 2012թ.-ին`27, իսկ 2013թ.-ին` 17 «Ամերիա Սերունդ»-ի ուսնակ: Մենք բացահայտում ենք բարձր ներուժ և ձգտում ունեցող երիտասարդներին և հնարավորություն ընձեռում նրանց մասնագիտանալու գործնական միջավայրում: Կարծում եմ` հենց նրանց միջոցով հնարավոր կլինի ձևավորել առաջնորդների նոր սերունդ»: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |