Դիարբեքիրի հայկական եկեղեցում Սբ Զատկի պատարագ է մատուցվել![]() 21 ապրիլի 2014 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցում քահանա Գևորգ Չինարյանի գլխավորությամբ մատուցվել է սբ Հարության պատարագ: Ժամերգությանը ներկա էր Դիարբեքիրի նորընտիր քաղաքապետ Ֆիրաթ Անլին ու նախկին քաղաքապետ Աբդուլլահ Դեմիրբաշը: Անցյալ տարի Կոստանդնուպոլսի պատրիարքությունը խիստ քննադատության էր ենթարկվել, քանի որ իր ներկայացուցչին չէր գործուղել հայկական եկեղեցում տեղի ունեցած Զատկի պատարագին: Ըստ Սբ Կիրակոս եկեղեցու հիմնադրամի խորհրդի անդամ Քենան Սարաֆի, պատարագին ներկա էր մոտ 1500 մարդ, գրում է The Armenian Weekly-ին: Պատարագից հետո եկեղեցում բացվել է Դիլդիլյան եղբայրների լուսանկարների (1872-1923) «Հայկական ընտանիքի կորսված պատմության վկայությունները» ցուցահանդեսը: Դիարբեքիրի Սբ Կիրակոս եկեղեցին վերականգնվել է 2011 թվականին: ՍաԹուրքիայում Վանա լճի Աղթամար կղզու Սբ Խաչից հետո վերականգնվածերկրորդ հայկական եկեղեցին է: ԱՅդ նպատակով Ստամբուլում բնակվող ծնունդով Դիարբեքիրից հայերը ստեղծել էին Սբ Կիրակոս հիմնադրամը: Եկեղեցու վերականգնման համար ծախսվել է 2,5 մլն դոլար: Այդ գումարի 70 տոկոսը հավաքել էր հայկական հիմնադրամը, մյուս մասը հատկացրել Դիարբեքիրի քաղաքապետարանը: Photo: The Armenian Weekly ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |