Վալենտինա Մատվիենկո. Երբ զոհվում են երիտասարդ եւ առողջ մարդիկ, կրկնակի անգամ ցավալի է 5 մայիսի 2006 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Սանքտ Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոն այսօր այցելել է Հայաստանի գլխավոր հյուպատոսություն, որտեղ գրառում է արել ցավակցությունների մատյանում հայկական ավիաուղիների ինքնաթիռի վթարից ուղեւորների եւ անձնակազմի մահվան կապակցությամբ: «Անձնապես իմ եւ Սանքտ Պետերբուրգի բոլոր բնակիչների անունից խորին ցավակցություն եմ հայտնում եղբայրական Հայաստանի ժողովրդին Սոչիի մոտ ավիավթարի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կործանված ինքնաթիռում եղել են մեր երկու երկրների քաղաքացիներ: Այսօր` մայիսի 5-ը սգո օր է հայտարարված Հայաստանում եւ Ռուսաստանում: Այս վշտալի օրերին իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին»,-գրել է նահանգապետը: Նա նաեւ անձնապես ցավակցություն է հայտնել Հայաստանի գլխավոր հյուպատոս Ռուբեն Հակոբյանին: «Երբ զոհվում են երիտասարդ եւ առողջ մարդիկ կրկնակի անգամ ցավալի է: Հարազատներն ու մերձավորները կորցրել են ամենաթանկը»,-ասել է նահանգապետը, հաղորդում է ՌԻԱ «Նովոստի» գործակալությունը: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | «Մի դրամի ուժը» 4 տարեկան է․ 173 մլն դրամ և 30-ից ավելի շահառու հիմնադրամներ Նախաձեռնությունն ավելի քան 40 ծրագիր է ֆինանսավորել Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ |