Ղարաբաղյան հակամարտությունը չի կարող լուծվել ռազմական ճանապարհով

PanARMENIAN.Net - Եվրոպայի Խորհրդի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու անթույլատրելիության մասին պետք է շատ լուրջ ընկալվի Ադրբեջանի կողմից: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին կապերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում Հայաստանի խորհրդարանական պատվիրակության անդամ Արմեն Ռուստամյանը: Նրա խոսքերով, ըստ ԵԽ կանոնադրության միմյանց հետ ռազմական հակամարտության մեջ գտնվող երկրների առկայությունը ԵԽ-ում անհնար է: «Ես համամիտ եմ Հայաստանի արտգործնախարարի հետ, որ ռազմական գործողություններ սկսելու վերաբերյալ ադրբեջանական ղեկավարության մշտական սպառնալիքներին հայկական կողմը համարժեք պատասխան կտա: Սակայն մենք, ըստ ԵԽ առջեւ ստանձնած պարտավորությունների, հանդես ենք գալիս հակամարտության բացառապես խաղաղ լուծման օգտին»,-ասել է Ռուստամյանը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---