Մայիսին կավարտվեն Եվրամիության բանակցությունները Հարավային Կովկասի երկրների հետ

PanARMENIAN.Net - Մայիսին կավարտվեն Եվրամիության բանակցությունները Հարավային Կովկասի երկրների հետ Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Ավստրիան, որպես նախագահող երկիր, պատրաստ է բանակցել Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի հետ եւ համաձայնեցնել գործողությունների պլանը: Ավստրիայի պետքարտուղար Հանս Վինկլերը հայտարարել է, թե Եվրամիությունը ռազմավարական նպատակներ ունի տարածաշրջանում` Կովկասի տարանցիկությունը եւ կայունությունը, քանի որ տարածաշրջանը սահմանամերձ է ԵՄ-ին, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»: Նշենք, որ Եվրամիության Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում բանակցություններն ընթանում են անցյալ տարվա դեկտեմբերից: Արդեն անցել են բանակցությունների երեք փուլերը ինչպես Բաքվում, այնպես էլ Թբիլիսիում եւ Երեւանում: Բանակցությունների ավարտին պես յուրաքանչյուր երկիր կստանա գործողությունների անհատական պլան նշված ծրագրի շրջանակներում:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---