Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել ավիավթարի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Մոսկվայի եւ Ամենայն Ռուսիո պատրիարք Ալեքսի Երկրորդը ցավակցական ուղերձ է հղել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին Սոչիում Ա-320 ինթնաթիռի ավիավթարի կապակցությամբ: Ալեքսի Երկրորդը հաղորդել է, որ Ռուս Ուղղափառ եկեղեցին աղոթք է հղում առ Աստված զոհվածների հոգիների հանգստության համար եւ ցավակցություն ու աջակցություն հայտնում Հայաստանի ղեկավարությանն ու բնակոչությանը: Պատրիարքը հույս է հայտնել, որ «փրկարար ծառայության աշխատակիցները եւ բժիշկները կանեն ամեն ինչ մեղմելու համար զոհվածների հարազատների եւ մերձավորների կորստի վիշտը»
 Ուշագրավ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---