ԱՄՆ դեսպանը Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Օբամայի «ուժեղ» հայտարարություն է ակնկալում24 ապրիլի 2014 - 15:14 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ապրիլի 24-ի իր ամենամյա ուղերձում կդատապարտի իրադարձությունները, որոնք 20-րդ դարի ամենածանր հանցագործություններից են, ապրիլի 24-ին լրագրողներին է ասել Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը Ծիծեռնակաբերդում՝ Հայոց ցեղասպանության զոհերին հարգանքի տուրք մատուցելուց հետո: «Վստահ եմ, որ ԱՄՆ նախագահը հերթական անգամ իր հիշատակի տուրքը կմատուցի Օսմանյան կայսրություն վերջին տարիներին տեղահանությունների ու ջարդերի զոհ դարձած մեկուկես միլիոն հայերին։ Վստահ եմ, որ նա կդատապարտի այս իրադարձությունները որպես 20-րդ դարի ամենասոսկալի ոճրագործություններից մեկը: Նախագահի հայտարարությունը ուժեղ կլինի, որտեղ ընդունվում են փաստերը 1915-23 թվականին տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»: Բարաք Օբաման, լինելով սենատոր և նախագահության թեկնածու, խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, հենց որ հաստատվի Սպիտակ տանը: Նախագահ ընտրվելուց հետո նա դրժեց իր խոստումը, որի համար քննադատության ենթարկվեց համայն հայության ու մասնավորապես ԱՄՆ հայ համայնքի կողմից: Իր նախագահության ընթացքում նա ամեն տարի ապրիլի 24-ին հանդես է գալիս ուղերձով և ամեն անգամ դիվանագիտորեն շրջանցում է ցեղասպանություն եզրույթը՝ սահմանափակվելով հայերեն Մեծ եղեռն արտահայտությամբ: Միևնույն ժամանակ դեսպանը հրաժարվել է մեկնաբանել Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությունը: «Ես ԱՄՆ դեսպանն եմ Հայաստանում և չեմ մեկնաբանի այդ հարցը: Միգուցե Վաշինգտոնի կողմից մեկնաբանություն լինի, սակայն ես որևէ մեկնաբանություն չունեմ»,-ասել է դեսպանը: Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: «Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»,-ասվում է ուղերձում: Այն հարցին, թե ինչն է խանգարում ԱՄՆ-ին ճանաչել Հայոց ցեղասպանությունը՝ դեսպանը պատասխանել է, որ մի քանի ժամից նախագահը հանդես կգա ապրիլի 24-յան իր ամենամյա ելույթով, հայտնում է «Նովոստի Արմենիան»: Հեֆերնը հավելել է նաև, որ ԱՄՆ-ն ջանադրաբար կաշխատի, որպեսզի 2009 թվականին Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները վավերացվեն: 2008 թվականի աշնանը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նախաձեռնեց Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը: 2009 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ և Թուրքիայի ԱԳ նախարարները Ցյուրիխում ստորագրեցին Դիվանագիտական հարաբերությունների հաստատման և Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունները, որոնք պետք է վավերացնեին երկու երկրների խորհրդարանները: Սակայն 2010 թվականի ապրլի 22-ին նախագահ Սարգսյանը հրամանագիր ստորագրեց վավերացման գործընթացն առկախելու մասին՝ հայտարարելով, որ Թուրքիան պատրաստ չէ շարունակել սկսած գործըթացը: Վավերացման գործընթացն այժմ սառեցված է: «Հուսով եմ, սահմանը կբացվի և երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ կձևավորվեն», -ասել է Հեֆերնը: Ինչպես նախօրեին հայտարարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, այսօր մենք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի շեմին ենք: Սա ապաշխարելու և պատմության խարանը մի կողմ դնելու հնարավորություն կարող է լինել Թուրքիայի համար, եթե, իհարկե, հարևան երկրում կարողանան ուժ գտնել և ազատել իրենց պետության ապագան այս ծանր բեռից: 2015 թվականի խորհուրդը լրջորե՛ն պետք է ընկալվի Թուրքիայում: Հայաստանի հանդեպ վերաբերմունքը չի կարող այլևս բառերով չափվել. այն հստակ քայլեր է ենթադրում՝ փակ սահմանի բացում և բնականոն հարաբերությունների հաստատում: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրություններ Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին Արձանագրությունները ստորագրվել են 2009թ. հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում: Արձանագրությունները ստորագրել են Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Ահմեդ Դավութօղլուն` Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի եւ Շվեյցարիայի ԱԳՆ ղեկավարների ներկայությամբ: Շվեյցարիան որպես միջնորդ է հանդես գալիս հայ-թուրքական բանակցություններում 2007թ. ի վեր: Ըստ փաստաթղթերի, երկրների միջեւ պետք է հաստատվեն դիվանագիտական հարաբերություններ եւ պետք է բացվի 1993թ. ի վեր փակ հայ-թուրքական սահմանը: Հունվարի 12-ին Հայաստանի Սահմանադրական դատարանն Արձանագրությունները Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան ճանաչեց: ՍԴ որոշման մեջ Արձանագրությունների վերաբերյալ ոչ մի նախապայմաններ չկան, քանի որ դա հակասում է վճռի կայացման սահմանված կանոնին: ՍԴ որոշման համաձայն Հայ-թուրքական արձանագրությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանն ու Հայաստանի Անկախության մասին հռչակագրին: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Բայրամովը՝ Միրզոյանին․ ՀՀ և Ադրբեջանի սահմանադրությունների միջև զուգահեռներն անընդունելի են Ըստ Բայրամովի, ՀՀ Սահմանադրությունը «տարածքային պահանջներ է պարունակում» Նախարար․ Կիրանցի նոր կառուցվող դպրոցի մոտ անվտանգության հավելյալ միջոցառումներ են ձեռնարկվում «Եթե բանկիչները դրանից հետո էլ հարմար չգտնեն երեխաներին ուղարկել, նոր դպրոց կկառուցենք»,–ասել է նա Նախարար․ 13 տարեկանն ենք համարելու երիտասարդության շեմ «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագիծ է մշակվել Փոխնախարար․ Չաբահար նավահանգստի նախագծին միանալու հարցում ՀՀ-ն գործնական փուլում է «Վերջանական որոշումները մի քանի ամսվա ընթացքում կկայացվեն»,–ասել է նա |