Մահացել է մեծանուն հայ կոմպոզիտոր Կոնստանտին Օրբելյանը (վիդեո) 24 ապրիլի 2014 - 13:33 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսից ապրիլի 24-ի առավոտյան վատ լուր ստացվեց. մահացել է Կոնստանտին Օրբելյանը, մարդ, առանց որի անհնար է պատկերացնել հայկական ջազի զարգացումը վերջին 60 տարում: Նա ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Ռուսաստանի Արմավիր քաղաքում: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում: Վաղ տարիքից սովորել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված երաժշտական հատուկ դպրոցում: Բայց երկար սովորել բախտ չի վիճակվել. ծնողները դարձել են ստալինյան բռնությունների զոհ, որի պատճառով նրան հեռացրել են դպրոցից Նրա հորը ձերբակալել, հետո էլ գնդակահարել են: 2 տարի անց ձերբակալել ու 10 տարով ստալինյան ճամբարներ են ուղարկել նաև մորը: Կոնստանտինը եղբոր հետ ստիպված է լինում տեղափոխվել Լեռնային Ղարաբաղի փոքրիկ գյուղերից մեկը: Մեծ եղբայրն աշխատանքի է անցնում դպրոցում, իսկ 11-ամյա Կոնստանտինն էլ նվագակցում է թեթևատլետների ելույթներին: 1942թ. աշխատել է ավիացիոն կորպուսի ջազային խմբում` որպես դաշնակահար և ակորդեոնահար: Որոշ ժամանակ անց ռազմական նվագախմբի հետ համերգներով հանդես է եկել Երևանում, ապա` Հայաստանի էստրադային նվագախմբում: 1945-ից նվագախմբի համար վերամշակել է ժողովրդական երգեր, ինչպես նաև ստեղծել է նոր մեղեդիներ: Առաջին գործերից է «Օրորոցայինը»: 1952թ. ընդունվել է Երևանի Ռ.Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, որից հետո` Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա: 1955թ. գրել է «Սիրտը երգում է» ֆիլմի երաժշտությունը: 1956-ից եղել է Հայաստանի էստրադային նվագախմբի դիրիժորն ու գեղարվեստական ղեկավարը: 1957թ. դարձել է ԽՍՀՄ Կոմպոզիտորների միության անդամ: 1962թ. Մոսկվայում անցկացված ԽՍՀՄ երիտասարդ կոմպոզիտորներ մրցույթի հաղթող է ճանաչվել: 1969թ. գրել է «Անմահություն» բալետը: 36 տարի գլխավորել է Հայաստանի պետական էստրադային նվագախումբը: Նրա հայտնի երգերը բազմաթիվ կատարողների ներկայացմամբ արժանացել են մի շարք մրցանակների` «Երգել, նշանակում է ապրել», «100 երջանիկ ժամեր», «Շնորհակալություն կյանքին», «Սերը չի ծերանում», «Դու այն չես, ով պետք է ինձ», «Հիշեք» և այլն: 1974թ. արժանացել է ՀԽՍՀ, 1979թ.` ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Հայաստանի անկախացմանը զուգահեռ ջազը փլուզվեց, Օրբելյանը մեկնեց Նահանգներ: Բայց ամեն տարի Մաեստրոն վերադառնում էր Երևան, մասնակցում ձազային փառատոների, համերգների: Շատ երաժիշտներ կարող են ասել, որ Օրբելյանի աշակերտն են: Կոնստանտին Օրբելյանը, ամեն ինչից զատ, նաև վիրտուոզ ջութակահար ու դաշնակահար էր: Նրա երգերից մեկում խորաթափանց միտք է հնչում. «100 ժամ երջանկություն. մի՞թե քիչ է»: Ի՞սկ եթե մի քանի տասնյակ տարիների երջանկություն: Երաժշտության` իր սիրելի մասնագիտության հետ միության երջանկություն: Ոչ, ոչ միայն մասնագիտության, այլև նրա բնույթի էության, կյանքի իմաստի: Լսել ու տեսնել աշխարհը, անդադար ներքին աշխատանք, տառապանք և ուրախություն. ահա թե ինչ էր երաժշտությունը Կոնստանտին Օրբելյանի համար: Նա իրենց գործին անսահման նվիրված ու հավատարիմ ժամանակակից հայ կոմպոզիտորներից մեկն էր: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |