Շառլ Ազնավուր. Էրդողանը հայ ժողովրդից «ներողություն» խնդրելու իրավունք չունի (վիդեո)![]() ![]() ![]() PanARMENIAN.Net - Մեծն շանսոնյե, հայ գաղթականների զավակ Շառլ Ազնավուրը հայտարարել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը հայ ժողովրդին «ներողություն» խնդրելու իրավունք չունի, նա պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Ինչպես գրում է Nouvelles d’Armenie-ին, «հայ համայնքը զգուշավորությամբ ու հոռետեսորեն ընդունեց Էրդողանի ապրիլի 23-ի ուղերձը»: Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը (CCAF) նշել է, որ Էրդողանի հայտարարության մեջ բացակայում է պատմական ճշմարտությունը: «Թուրք վարչապետի հայտարարությունը զուտ ցուցադրական ակտ է՝ թե տեսեք, «ես բաց եմ որպես քաղաքական գործիչ»: Նա բառ անգամ չասաց այն 1,5 մլն հայերի մասին, որոնք կոտորվել են Անատոլիայում 1915-1917 թթ.: «Թուրքիան խոստովանում է, որ 500 000 հայ է զոհվել Առաջին համաշխարհային պատերազմի մարտերում ու դեպի Սիրիա ու Լիբանան տեղահանման ճանապարհին, սակայն ժխտում է ցեղասպանության փաստը: Ֆրանսիայի 600 000 հայ համայնքի անդամներն ամեն տարի սպասում են Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը»,- գրում է պարբերականը: Ֆրանսիան ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 2001 թվականին: Նախագահ Ֆրանսուա Օլանդը խոստացել է օրենք ընդունել, որով պատիժ է նախատեսվում Ցեղասպանության ժխտման համար: Օլանդը ներկա կգտնվի Փարիզում Կոմիտասի հուշարձանի մոտ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված արարողությանը: Նախօրեին Թուրքիայի վարչապետ Էրդողանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Հայոց ցեղասպանության տարելիցին: Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Օսմանյան կայսրության թուրք, քուրդ, արաբ, հայ և այլ ազգությունների քաղաքացիների համար, անկախ նրանց կրոնական ու ազգային պատկանելությունից, բարդ շրջան էր, լի դառը իրադարձություններով: Անընդունելի է 1915 թվականի իրադարձություններն որպես պատրվակ ու Թուրքիայի հետ քաղաքական դիմակայության առարկա օգտագործելը: Առաջին համաշխարհային պատերազմի իրադարձությունները մեր բոլորիս ընդհանուր ցավն են: Ողբերգական իրադարձությունները պետք է դիտարկվեն «արդար հիշողության» տեսակետից: Այնպիսի անմարդկային իրադարձությունները, ինչպիսին մարդկանց վերաբնակեցումն է, չպետք է խոչընդոտ դառնան թուրքերի ու հայերի միջև հարաբերությունների հաստատման համար: Թուրքիայի Հանրապետությունը 1915 թ. իրադարձությունները գիտական առումով հետազոտելու համար մի միասնական պատմաբանների հանձնաժողով ստեղծելու կոչ արեց: Այդ առաջարկը դեռ ուժի մեջ է: Թուրք, հայ և միջազգային պատմաբանների համատեղ հետազոտությունը մեծ դեր կունենա 1915 թվականի իրադարձությունների լուսաբանման ու պատմության ճիշտ մեկնաբանության գործում: Ուստի մենք բացել ենք մեր բոլոր արխիվները հետազոտողների համար: Մեր արխիվներում այսօր պահպանվող հարյուր հազարավոր փաստաթղթերը ներկայացված են պատմաբանների ուսումնասիրությանը: Թուրքիան, վստահորեն նայելով ապագային, միշտ աջակցել է գիտական ու համակողմանի հետազոտություններին՝ պատմության ճիշտ ընկալման համար: Հույսով և հավատով, որ նմանատիպ սովորություններ ու ավանդույթներ ունեցող հին ժողովուրդները, որոնք միևնույն, բարդ աշխարհագրական տարածքին են պատկանում, կարող են միասին ու արժանի կերպով հիշել իրենց անցյալն ու կորուստները: Մենք ցանկանում ենք, որ 20-րդ դարի սկզբին զոհված հայերի հոգիները խաղաղությամբ հանգչեն, իսկ նրանց թոռներին հայտնում ենք մեր ցավակցությունը: Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության բոլոր քաղաքացիներին, ինչ կրոն էլ նրանք դավանեն և ինչ ազգության էլ պատկանեն, որոնք զոհվեցին այդ շրջանում նման պայմաններում: Թող հանգչեն խաղաղությամբ»: Ապրիլի 24-ին Շառլ Ազնավուրը Facebook-ի իր էջում զետեղել է իր «Նրանք ընկան» երգը: «Այսօր՝ ապրիլի 24-ին, Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցն է: Այս երգը ես և Ժորժ Գարվարենցը գրել ենք 1975 թվականին, երբ նշվում էր Ցեղասպանության 60-րդ տարելիցը: Այդ օրվանից ի վեր դեռ չկա ոչ արդարություն, ոչ ճանաչում, ոչ հատուցում»,- գրել է Ազնավուրը: ![]() ![]() Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |