Ռումինիայի հայկական եկեղեցին Եվրոպայում հնագույնն է![]() 25 ապրիլի 2014 - 12:33 AMT PanARMENIAN.Net - «Դա կարող է կլիշե թվալ, բայց լինել Բոտոշանում, որը գրող Միխայ Էնեսկուի, ջութակահար Ջորջե Էնեսկուի և պատմաբան Նիկոլաե Լորգայի հայրենիքն է, և չայցելել Եվրոպայում ամենահին հայկական եկեղեցին, նշանակում է ժամանակ և գումար կորցնել»,- գրում է ռումինական AgerPres գործակալությունը: Իրոք, Բոտոշանում է գտնվում հայկականՍբ Մարիամ եկեղեցին՝ ամենահինը Եվրոպայում: Այն կառուցվել է 1350 թվականին և տեղակայված է Հայկական փողոցում: Եկեղեցին սկսել է գործել 1354-ին, այնտեղ հավաքված են 18 և 19 դարերի տասնյակ հայերեն գրքեր: «Սբ Մարիամ եկեղեցին Եվրոպայում հնագույնն է: Օգոստոսի 16-ին նշելու ենք դրա հիմնադրման 664 թվականը, բոլոր այդ տարիներին եկեղեցին գործել է»,- ասել է Ռումինիայի Բոտոշան քաղաքի հայ համայնքի ղեկավար Վիորիկա Պոպան: Նախորդ դարի 90-ականներին սկսվել է եկեղեցու վերանորոգումը, որն արվել է Ռումինիայի կառավարության, մշակույթի նախարարության և տեղական բյուջեի մասնակցությամբ: Հայերը հայտնվել են Բոտոշանում 14-րդ դարում, նրանց մեծ մասը Անի մայրաքաղաքից էր: Հայերը հեռացան Անիից 1319 թվականի ավերիչ երկրաշարժից հետո: Քաղաքի ղեկավարությունը հայ համայնքին է տրամադրել նաև Սբ Երրորդություն եկեղեցին, որը կառուցվել է 1560 թվականին և վերակառուցվել է 1795 թվականին: Հայերի քանակը Ռումինիայում ըստ 2011 թ. մարդահամարի հասնում է 1361, որից Բուխարեստում բնակվում է 565 մարդ, Կոնստանցայում՝ 230 մարդ: Ըստ Ռումինիայում ՀՀ դեսպանի, Ռումինիայի հայազգի քաղաքացիների քանակը շատ ավելին է: Ըստ Ռումինիայի ու Բուլղարիայի ՀԱԵ թեմի ղեկավարի, հայերի քանակը հասնում է 3500-ի, որից 1700 բնակվում է Բուխարեստում: Հայ Առաքելական եկեղեցու ռումինական թեմը հնագույնն է Եվրոպայում: Առաջին հայկական եկեղեցին ժամանակակից Ռումինիայի տարածքում կառուցվել է 1350 թվականին, իսկ 1401 թվականի հուլիսի 30-ին, երբ Մոլդովական իշխանության տիրակալն էր Ալեքսանդր Առաջին Բարեպաշտը, փաստաթուղթ ընդունվեց հայ համայնք հիմնելու և Սուչավայի ամբիոնում առաջին Հովհաննես եպիսկոպոսին նշանակելու վերաբերյալ: 1512 թվականին երկու եկեղեցի կառուցվեց՝ Հաճկատարի և Զամկայի: Հաճկատարի եկեղեցու 500-ամյակը նշվեց Ամենայան Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի մասնակցությամբ: Հայ Առաքելական եկեղեցին Ռումինիայում ունի 19 պահպանված եկեղեցի և 2 վանք, ինչպես նաև մատուռ ու գերեզմանոցներ: 2012 թվականին գերեզմանատները 8-ն էին, բայց կան նաև այլ հայկական գերեզմանոցներ, որոնց իրավունքները համապատասխան քաղաքներում հայ բնակչության բացակայության պատճառով հանձնել են այլոց կամ բացվել են ռումինացիների հուղարկավորությունների համար: Ռումինահայ էր Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինը: Photo: AgerPres
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |