Ռուսաստանի ԱԻՆ-ի ինքնաթիռի թռիչքը, որը տեղափոխելու է զոհերի դիակները, հետաձգվել է անորոշ ժամանակով

PanARMENIAN.Net - Ինչպես հաղորդել են ավիավթարի հետեւանքների վերացման օպերատիվ շտաբում, Ռուսաստանի ԱԻՆ-ի Իլ-76 ինքնաթիռի թռիչքը, որը տեղափոխելու էր Ա-320 աէրոբուսի վթարի զոհերի դիակները Սոչիից Հայաստան, հետաձգվել է անորոշ ժամանակով: «Թռիչքը հետաձգվում է այն պատճառով, որ դեռեւս որոշված չէ, թե քանի դիակ է տեղափոխելու այդ ինքնաթիռը: Դատախազությունը շարունակում է ձեւակերպել փաստաթղթերը, կապված զոհվածների ինքնության հաստատման հետ»,-ասել է շտաբի ներկայացուցիչը: Ավելի վաղ Իլ-76 ինքնաթիռի թռիչքը նախատեսվում էր 14:00-ին Մոսկվայի ժամանակով: Զրուցակիցը նշել է, որ «ինքնության հաստատման գործընթացը գնալով դժվարանում է», հաղորդել է Յուգա.ռու-ն:
 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---