«Կանաչ ուղի». Հեծանվային արշավ Երևանի փողոցներով![]() 26 ապրիլի 2014 - 11:57 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկը, խրախուսելով առողջ ապրելակերպն ու «կանաչ» երթևեկությունը, ապրիլի 27-ին ժամը 15:00-ին կազմակերպում է «Կանաչ ուղի» հեծանվային արշավ: Արշավի շրջանակներում պաշտոնապես կբացվեն Երևանում առաջին հեծանվակայանները` 10-ը մեծ և փոքր կենտրոնում և ևս 8-ը` քաղաքի այլ թաղամասերում: Արշավը կազմակերպվել է «Օրանժ Ֆիթնես» և My Bike, DreamShots ընկերությունների, Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիայի հետ համատեղ: «Սա կարևոր միջոցառում է բոլոր երևանցիների համար,- նշում է Ամերիաբանկի Զարգացման գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը,- այն, ի թիվս մի շարք այլ կարևոր նշանակությունների, լուծում է նաև էկոլոգիական խնդիր. մենք բարելավում ենք այն միջավայրը, որտեղ ապրում ենք: Եվ հավատում ենք, որ քաղաքում տեղադրված հեծանվակայանների միջոցով կարող ենք խթանել համապատասխան ենթակառուցվածքի զարգացմանն ու դարձնել մեր քաղաքն ավելի ժամանակակից»: Մեկնարկելով Ազատության հրապարակից` հեծանվային վազքուղին կշարունակվի Երևանի կենտրոնում տեղակայված բոլոր 10 հեծանվակայաններով և կավարտվի «Օրանժ Ֆիթնես» ակումբում: Անվտանգության նկատառումներով վազքուղին, ըստ միջոցառման ժամանակացույցի, հատված առ հատված կփակվի: «Կանաչ ուղի» հեծանվային արշավին մասնակցության հայտ է ներկայացրել մոտ 300 հոգի: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |