Բացիկներ` աղբի փոխարեն. Ավանդական ծաղկահավաք Ծիծեռնակաբերդում![]() 26 ապրիլի 2014 - 19:03 AMT PanARMENIAN.Net - Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամն արդեն 5-րդ անգամ իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետ համատեղ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում կազմակերպում է ավանդական դարձած ծաղկահավաք: Ապրիլի 26-ի միջոցառմանը մասնակցելու ցանկություն հայտնած կամավորները, մի շարք ընկերությունների ներկայացուցիչներ՝ ներառյալ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատակիցները, դպրոցականներ և ուսանողներ, նոր շունչ հաղորդեցին ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի զոհերի հուշահամալիր բերված հազարավոր ծաղիկների: Մինչև ծրագրի մեկնարկը`2010 թվականը, շուրջ 2 տոննա ծաղիկ հավաքվում և այրվում էր որպես աղբ: Այդ խնդրի բնապահպանական լուծումն ապահովելու նպատակով, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նախաձեռնել և 2010 թվականից սկսել է իրականացնել ծաղկահավաքի միջոցառումը: Հիմնադրամի այս նախաձեռնությունը Երկրի օր քարոզարշավի շրջանակում իրականացվող հիմնական միջոցառումներից է, որն իրականացվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ: Անմար կրակի մոտ բերված ծաղիկները խնամքով հավաքվեցին, ծաղկաթերթիկներն առանձնացվեցին ցողուններից և օգտագործվեցին թղթի վերամշակման համար: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն այդ վերամշակված թղթերն օգտագործում է բացիկներ, հրավիրատոմսեր և նամակներ պատրաստելու նպատակով: Իսկ ցողուններից պատրաստվում է պարարտախառնուրդ՝ այգիների մշակման համար, հայտնում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի մամուլի ծառայությունը: «Այս ծաղիկները նման են մեր ազգին: Նրանք պոկված են հողից, սակայն շարունակելու են ապրել և հուշել, որ աշխարհը դատապարտի անմարդկայինը: Վերամշակված թղթի վրա երևացող ծաղկաթերթիկները լուռ դեսպան են լինելու`պարտադրելով չլռել», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |