Le Huffington Post. Թուրքիան չի կարողանում տարածաշրջանային տերություն դառնալ28 ապրիլի 2014 - 12:29 AMT PanARMENIAN.Net - Արդեն 10 տարի է Թուրքիան հավակնում է տարածաշրջանային տերություն դառնալ: Նա ղեկավարվում է քաղաքական գիտությունների պրոֆեսոր Ահմեդ Դավութօղլուի տեսություններով, որը սկզբում դարձավ վարչապետ Էրդողանի խորհրդականը, իսկ 2009 թվականին ստացավ ԱԳ նախարարի պաշտոնը: Նա է հարևանների հետ առանց խնդիրների քաղաքական ուղղության հեղինակը, որը նախատեսում էր լարվածության նվազում ու համագործակցության զարգացում տարածաշրջանի բոլոր երկրների հետ: Նա թուրքերին դրդում էր գազային համաձայնագրեր կնքել Իրանի ու տնտեսական և պաշտպանական ոլորտում Իրաքյան Քրդստանի հետ: Այս մասին ասվում է Le Huffington Post-ի հոդվածում: Սիրիան նույնպես այդ հաշվարկների մաս էր կազմում: Երկու պետությունների երկխոսությունը բավականին լարված էր քրդական հարցի ու ջրօգտագործման պատճառով: Հաֆեզ Ասադը սատարեց Քրդստանի աշխատավորական կուսակցությանը, որն ուժով փորձում էր պաշտպանել քրդերի իրավունքները Թուրքիայում: Այնուամենայնիվ, 1998 թվականին Հաֆեզ Ասադը շարժման առաջնորդ Օջալանին հանձնեց թուրքական իշխանություններին, որից հետո երկկողմ հարաբերություններն էլ ավելի ջերմացան: Այդ կուրսը շարունակվեց նաև նախագահ Բաշար Ասադի օրոք, որին Էրդողանը նույնիսկ ընկեր էր անվանում: 2004 թվականին պաշտոնական հանդիպման ժամանակ պայմանագիր ստորագրվեց ընդհանուր շուկայի մասին, որը վավերացվեց 2007 թվականին: Ապստամբությունը Սիրիայում սկսվեց Էրդողանի կողմից Դամասկոսի հանդեպ բարեհաճ վերաբերմունքի պայմաններում, որը ցանկանում էր իր կառավարությունը ներկայացնել որպես չափավոր ու ժողովրդավարական իսլամիստական մոդել: Ձգտելով պահպանել «մեղմ ուժի» սկզբունքը, Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ճնշում գործադրեց Ասադի վրա բողոքների սկզբում, որպեսզի նա անցումային ժողովրդավարական գործընթաց նախաձեռնի: Չտեսնելով բարի կամքի ոչ մի դրսևորում Սիրիայի նախագահի կողմից՝ Էրդողանն ու Դավութօղլուն փոխեցին քաղաքականությունը ռեժիմի հանդեպ: Այլևս խոսք չէր կարող լինել Ասադի իշխանությունը պահպանելու մասին, իսկ ընտրությունը կատարվեց հօգուտ ընդդիմության: 2011 թ. հոկտեմբերին Ստամբուլում նույնիսկ տեղի ունեցավ Սիրիական ազգային խորհրդի սահմանադիր ժողովը: Շրջադարձը տեսանելի էր անզեն աչքով: Խոսքն արդեն ոչ թե ազգային միասնությունը պահպանելու մասին էր, ինչպես ուզում էր Գյուլը, այլ ընդդիմությանը սատարելու, որն արդեն այն ժամանակ պառակտվում էր: Հարևանների հետ առանց խնդիրների քաղաքականությունը մնաց անցյալում: Բանն այն է, որ Պարսից ծոցի սուլթանության աջակցությունը վայելող մեծամասնության կողմը բռնելով, Թուրքիան առճակատման մեջ մտավ Իրանի շիաների հետ, սիրիական ռեժիմի ու լիբանանյան Հեզբոլլահի հետ: Ինչպես նշեց Ասադը 2012 թվականին, Էրդողանն իրեն նոր խալիֆ համարեց, որն իր ձեռքի տակ է հավաքում տարածաշրջանի սունիների պետությունները: Էրդողանն ու Դավութօղլուն մշտապես պահպանել են շփումները Բարաք Օբամայի հետ, համոզելու համար նրան հարվածներ հասցնել Սիրիային: Եթե հավատանք The New Yorker-ի թղթակից Սեյմուր Հերշին, նախկինում երկու երկրներն արդեն գաղտնի կանալներ են ստեղծել, որով սիրիացի ապստամբները զենք էին ստանում լիբիացի ապստամբներից: Ինչպես գրում է նույն լրագրողը 2012 թվականին, Թուրքիան մեծ դեր ունեցավ այդ պայմանավորվածության մեջ: Այնուամենայնիվ, ընթացիկ տարվա սեպտեմբերին ԱՄՆ-ն հրաժարվեց այդ ռազմավարությունից Բենգազիում հյուպատոսի մահվան պատճառով, ինչը հարված էր Թուրքիայի համար: Բացի այդ, Էրդողանին չհաջողվեց կանխել նաև Օբամայի շրջադարձը Սիրիայի հարցում քաղաքականության մեջ: Դաշնակիցները երես թեքեցին նրանից, թեև նա միշտ ձգտել էր պաշտոնանկ անել Ասադին և նրա փոխարեն իշխանության բերել իսլամիստական կառավարությանը: Էրդողանը սրման գնաց, որն արդեն ինքն էլ չի կարող կասեցնել: Նա լուծում է որոնում, որը թույլ կտար նրան ընդլայնել ազդեցությունը, և պատրաստ է հանուն դրա նույնիսկ սատարել ահաբեկիչներին: Բայց դա նշանակում է առճակատում Իրանի ու Ռուսաստանի հետ, բնակչության դժգոհություն և դաշնակիցների՝ ԱՄՆ, Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի անհամաձայնություն, որոնք գնալով ավելի են հեռանում հակամարտությունից, ասվում է հոդվածում: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |