Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետը հաստատել է Բելգիայում Ա-320-ի հրդեհման փաստը

PanARMENIAN.Net - Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտեմ Մովսիսյանը հաստատել է մայիսի լույս 5-ի գիշերը Բելգիայի օդակայանում երկու հայկական օդանավերի հրդեհման փաստը: Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, մայիսի լույս 5-ի գիշերը բելգիական «Սաբենա-Տեխնիկ» ընկերության ավիաբազայում հրդեհվել է 4 ինքնաթիռ, որնցից երկուսը` հայկական: Մեկը` Ա-320-ը պատկանում էր «Արմավիա» ընկերությանը, մյուսը` «Հայկական միջազգային ավիաուղիներ» ընկերությանը, որի սեփականատերն է Վերսանդ Հակոբյանը: Բելգիայում հայկական ինքնաթիռները տեխսպասարկում էին անցնում: Ինչպես հաղորդում են «Արմավիայի» մամլո ծառայությունում, հասցված վնասի մասին կարելի կլինի խոսել միայն հրդեհի մասին պաշտոնական տեղեկություններ ստանալուց հետո: Ինքնաթիռը ապահովագրված էր: Ա-320 օդանավը պահուստային էր եւ այդ միջադեպը չի անդրադառնա ընկերության չվերթերի վրա»,-ասել են «Արմավիայում»: Նշենք, որ վերջին երեք օրվա ընթացքում «Արմավիան» կորցրեց երկրորդ Ա-320 ինքնաթիռը, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:
 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---