«Մահմեդական եղբայրների» ղեկավարը մահապատժի է դատապարտվել28 ապրիլի 2014 - 12:48 AMT PanARMENIAN.Net - Երկուշաբթի Եգիպտոսի դատարանը մահվան դատապարտեց «Մահմեդական եղբայրների» գերագույն առաջնորդ Մոհամմեդ Բադիային և այդ շարժման ևս 682 կողմնակիցների, հայտնում է ՌԻԱ Նովոստի գործակալությունը: Բադիայի դատավճիռը հեռակա կարգով է կայացվել, քանի որ իսլամիստական շարժման առաջնորդը թաքնվում է եգիպտական արդարադատությունից: Դատավորները վերանայել են նաև նախորդ դատավճիռը 569 իսլամիստների վերաբերյալ, որոնց մահապատժի մասին որոշումը կայացվել էր մարտին: Նրանք բոլորը մեղավոր են ճանաչվել ոստիկանական բաժանմունքի վրա հարձակման ու նախորդ տարվա օգոստոսին սպայի սպանության համար: Ըստ նոր որոշման, դատապարտվածների մեծ մասի համար մահապատիժը փոխարինվել է ցմահ բանտարկության: «Մահմեդական եղբայրներ» շարժումը միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որը 1928 թվականին հիմնել է ուսուցիչ Հասան էլ Բաննան Եգիպտոսի Իսմաիլլի քաղաքում: 1933 թվականից ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: Հասան էլ Բաննայի մահից հետո 1949թ., 1950-ին շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ էլ Կուտբը, որը 1966 թվականին մահապատժի ենթարկվեց: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհայինի վերջում այն արդեն 500 հազար անդամ ուներ: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Սահմանադրությունը կասեցվեց, երկրի ղեկավարման լծակները հայտնվեցին զինվորականների ձեռքում, որոնք կրկին արտակարգ դրություն հայտարարեցին: Նոր սահմանադրությունը հանրաքվեի դրվեց պաշտպանութւան նախարար Աբդել Ֆաթթահ աս Սիսիի կողմից: Նոր սահմանադրությւոնը, ինչպես նախորդները, ամրագրում է իսլամը որպես պետական կրոն, շարիաթը որպես իրավունքի սկզբունք և արաբերենը որպես պաշտոնական լեզու: Սահմանադրությունը երաշխավորում է կրոնի ազատություն: Հունվարի 15-16 նոր սահմանադրության օգտին քվեարկեց ընտրողների մեծ մասը՝ 95 տոկոսը: Նախագահական ընտրությունները տեղի կունենան 2014 թվականի մայիսի 26-27-ը: Հղումներ թեմայով. Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |