ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հերթական հանդիպումը՝ Վարշավայում![]() 28 ապրիլի 2014 - 16:32 AMT PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ղարաբաղյան հարցի շուրջ բանակցությունների հերթական փուլը կանցկացնեն Վարշավայում հակամարտության կողմերի հետ, հայտնել է Twitter-ի միկրոբլոգում ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Մինչդեռ, անցած շաբաթ Բաքվում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը հայտարարեց, որ ԱՄՆ-ն հուսով է, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների հանդիպումը կկայանա առաջիկայում: «Այդ հանդիպումը կարող է լինել ինչպես պաշտոնական, այնպես էլ ոչ պաշտոնական: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր մենք ակտիվ ենք շարունակվող բանակցային գործընթացում: Կարծում եմ, որ Ադրբեջանի ու Հայաստանի նախագահների կանոնավոր հանդիպումները շատ կարևոր են հակամարտության կարգավորման կոնկրետ քայլերի քննարկման համար»,-ասել է Մորնինգսթարը: Ապրիլի 11-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հայտարարեց, որ մտահոգված է շարունակվող բռնությամբ հայկական ու ադրբեջանական զորքերի շփման գծում: Հակամարտության կողմերը պետք է ուշադրություն դարձնեն բռնության նվազեցմանն ու փոխեն հռետորաբանությունը բարելավելու համար բանակցային գործընթացը, ասել էր նա: Ըստ նրա, «մահվան և վիրավորումների վերջին դեպքերը ցույց են տալիս, որ դա վտանգավոր հակամարտություն է, որտեղ հաղթողներ չկան»: Ուորլիքը նշել է, որ ԵԱՀԿ-ն ու դրա ինստիտուտները սատարում են խաղաղ կարգավորմանը նպաստելուն ուղղված համանախագահների ջանքերին: Ըստ նրա, տարածաշրջանում կատարվող իրադարձությունները ևս մեկ անգամ ցույց տվեցին, թե որքան կարևոր է այդ աշխատանքը: Կողմերը պետք է օգտվեն պահից խաղաղ կարգավորման ուղղությամբ վճռական քայլեր ձեռնարկելու համար: Դրանք կարող են կապված լինել վստահության միջոցների ստեղծման, ժողովրդական դիվանագիտության, ուժի կիրառումից վերջնականապես հրաժարվելու հետ: Ինչպես ասել է Ուորլիքը, համանախագահները պատրաստ են ցանկացած օգնություն ցուցաբերել: «Ես և մյուս համանախագահներն ամբոջ ուշադրությունն ուղղել ենք ՄԱԿ Կանոնադրության, Հելսինկիի եզրափակիչ ակտի, վերջին 5 տարիներին նախագահների հայտարարությունների տարրերի հիման վրա հակամարտության արդար ու կայուն կարգավորման հարցում կողմերի աջակցությանը: Մեր չեզոքությունը չափազանց կարևոր է այդ գործընթացի համար»,- ասել է Ուորլիքը: Նա հավելել է, որ համանախագահները կանոնավոր այցեր են կատարում Լեռնային Ղարաբաղ և մերձակա շրջաններ: Դրանք եզակի հնարավորություն են տալիս ավելի լավ հասկանալ իրավիճակը, ասել է ամերիկացի համանախագահը: Ուորլիքը Twitter-ում գրել է նաև, որ մայիսին Լոս Անջելեսում հանդիպելու է հայ և ադրբեջանական համայնքների ներկայացուցիչների հետ քննարկելու համար ղարաբաղյան խնդիրը: 2013 թվականի նոյեմբերի 19-ին Վիեննայում տեղի ունեցավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի վերջին երկու տարում առաջին հանդիպումը: Ավելի ուշ նրանց միացան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը: Հանդիպման ավարտին համանախագահները հայտարարություն են տարածել, որտեղ ասվում է, որ քննարկել են խաղաղ կարգավորման գործընթացն առաջ մղելուն վերաբերող հարցեր: «Կողմերն ընդունել են բանակցություններում հետագա առաջընթացի հասնելու անհրաժեշտությունը: Համանախագահները կրկին անգամ կարևորել են տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված կոնկրետ քայլերը», -ասվում է ԵԱՀԿ ՄԽ հայտարարության մեջ: Հղումներ թեմայով. ![]() Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: ԵԱՀԿ Մինսկի խումբ Մինսկում Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ միջազգային համաժողով հրավիրելու մասին որոշումն ընդունվեց 1992թ. մարտի 24-ին ԵԱՀԿ անդամ երկրների Նախարարների Խորհրդի արտակարգ նիստի ժամանակ: Մինսկի համաժողովի պատրաստման գործընթացի մեջ ներգրավված երկրները` Բուլղարիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, Չեխոսլովակիան, Շվեդիան, կազմեցին Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ զինված հակամարտության կարգավորման Մինսկի շփման խումբը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |