«Արմավիա» ավիաընկերությունը ցավակցական խոսքով դիմում է բոլորին, ով առնչվեց այս աղետի հետ

PanARMENIAN.Net - «Չնայած ժամանակակից տեխնիկայի ձեռքբերումների բոլոր նվաճումներին եւ այն ամենին, ինչ արվում է թռիչքների անվտանգության ապահովման համար, մենք չկարողացանք հաղթահարել այս տարերքը: Եվ այս ահավոր օրը երբեք չի մոռացվի»,-ասվում է «Արմավիա» ընկերության գլխավոր տնօրեն Նորայր Բելլույանի ուղերձում: Ուղերձում ցավակցություն է հայտնվում բոլոր զոհվածների հարազատներին եւ մերձավորներին եւ երախտագիտություն բոլոր նրանց, ովքեր շտապեցին օգնության: «Չկան այնպիսի բառեր, որոնց միջոցով հնարավոր լիներ արտահայտել հազարավոր մարդկանց ցավը, որոնք այս օրերին ստացան այդ ահավոր լուրը: Ողբերգության պահից «Արմավիա» անձնակազմը շուրջօրյա աշխատում է ողբերգության ծանր հետեւանքները մեղմելու ուղղությամբ: Դրանում մեղ օգնում են հազարավոր մարդիկ աշխարհի շատ երկրներից: Շնորհակալություն բոլորին:



Այսօր Ռուսաստանում եւ Հայաստանում սգո օր է: Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում զոհվածների հարազատներին եւ մերձավորներին: Սգում ենք ձեզ հետ միասին: «Արմավիա» ընկերության անունից ցավակցական խոսքով դիմում ենք բոլորին, ով առնչվեց այս աղետի հետ: Մենք սգում ենք ձեզ հետ միասին: Մեր վիշտն անմխիթար է»,-ընդգծվում է ուղերձում:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---