Մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար. ՎիվաՍել-ՄՏՍ-ը 30 MTS Ego է նվիրել28 ապրիլի 2014 - 16:23 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորը շարունակում է անակնկալ մատուցել «Խոսում է քաղաքը» և «Անձնական» սակագնային պլանների «Հատուկ» ակտիվ փաթեթի բաժանորդներին: Հիշեցնենք, որ տարեսկզբին հայտարարված «365» խաղարկությունն իրականացվում է «մեկական սմարթֆոն` յուրաքանչյուր օրվա համար» սկզբունքով: Անակնկալ նվերները հանձնելու համար, ընկերությունն իր գլխամասային գրասենյակում հյուրընկալել է խաղարկության չորրորդ փուլի հաղթող 30 բաժանորդի: Ընթացիկ տարում իրականացված 4 խաղարկության արդյունքում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը MTS Ego սմարթֆոն է նվիրել 120 բաժանորդի: Իսկ ընդհանուր առմամբ, անցած տարեվերջից մինչև օրս` հիշատակված սակագնային պլանների բաժանորդների միջև խաղարկվել և Հայաստանի տարբեր մարզերում բնակվող բաժանորդներին է տրամադրվել 220 սմարթֆոն: Հերթական խաղարկության ընթացքը տեսագրվել է ապրիլի 23-ին՝ առանց ընդհատման: Օգտագործվել է հատուկ մշակված Microsoft.NET Random class selection on the system time համակարգչային ծրագիրը, որը թույլ է տալիս տվյալների բազայից հաղթողներին ընտրել պատահականության սկզբունքով: Խաղարկությանը չեն մասնակցել երկկողմանի անջատված հեռախոսահամարները: «Հատուկ» փաթեթն ընդամենը 2500 դրամ ամսավճարի դիմաց տրամադրում է 1500 րոպե ներցանցային խոսելաժամանակ և դեպի ՀՀ բջջային ցանցեր 150 SMS հաղորդագրություն ուղարկելու հնարավորություն: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հուսով է` ՀՀ-ն կհստակեցնի կառույցի հետ հարաբերությունների հեռանկարները «ՀՀ նկատմամբ բոլոր պարտավորությունները պահպանվում են ամբողջ ծավալով»,- ասել է նա Մշակվել է Երևանում օդի աղտոտվածության տեղեկատվական հարթակ, որը հասանելի կլինի բոլորին Այն կտեղադրվի Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքում Դանիել սարկավագը՝ բերետավորների գործողությունների մասին․Ծեծում էին՝ «հայր սուրբ, հայր սուրբ» ասելով Նա ասել է, որ ոստիկանության այդ ծառայողներն ամեն ինչի պատրաստ են Կենդանաբանական այգու փղի համար նոր բացօթյա ազատավանդակ կկառուցվի Ավինյանն ասել է, որ նամակներ է ստանում Բունկա փղի պահման ոչ բարվոք պայմանների մասին |