Ամերիաբանկն ամրապնդում է դիրքերն առաջատարների շարքում. Բանկի ակտիվներն աճել են շուրջ 8%-ով, պարտավորությունները`9%![]() 30 ապրիլի 2014 - 16:39 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկի ակտիվները 2014թ.-ի 1-ին եռամսյակում աճել են շուրջ 8%-ով և կազմել 339 մլրդ ՀՀ դրամ, իսկ պարտավորություններն աճել են 9%-ով` կազմելով ավելի քան 300 մլրդ ՀՀ դրամ: Տվյալներն ապրիլի 30-ին տրամադրել է Ամերիաբանկի տնօրինության անդամ, գլխավոր տնօրենի տեղակալ, ֆինանսական տնօրեն Գևորգ Թառումյանը` ներկայացնելով 2014թ. 1-ին եռամսյակի գործունեության ամփոփ արդյունքները: Նա նշել է, որ Հայաստանի բանկային համակարգում Ամերիաբանկն ամրապնդում է իր դիրքերն առաջատարների շարքում: Նա հավելել է, որ բանկի` հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորություններն աճել են 25%-ով և կազմել ավելի քան 212 մլրդ ՀՀ դրամ: Նշենք, որ այդ ցուցանիշների գծով ՀՀ բանկային համակարգում ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում գրանցվել է նվազում, մասնավորապես ակտիվների գծով` 0.2%-ի չափով, պարտավորությունների գծով` 1%-ի չափով: Ամերիաբանկը 2014թ. 1-ին եռամսյակի արդյունքներով ակտիվների, պարտավորությունների և հաճախորդների նկատմամբ ունեցած պարտավորությունների մեծությամբ շարունակում է պահպանել բացարձակ առաջատարի դիրքը ՀՀ բանկային համակարգում: «Մեր ունեցած տենդենցները տարբերվում են ընդհանուրից, քանի որ ընդհանուր բանկային համակարգում նվազում է տեղի ունեցել: Սա մեզ համար լավ ցուցանիշ է, և այդ ցուցանիշներով բանկային համակարգում առաջատարն ենք»,- ասել է Թառումյանը: Բանկի զուտ շահույթը 31.03.14թ. դրությամբ կազմել է ավելի քան 1,4 մլրդ ՀՀ դրամ, որի մասնաբաժինը շուկայում կազմում է 16%: Մյուս բանկերի դեպքում գրանցվել է շահույթի նվազում: «Այդ նվազումը երկու հիմնական պատճառով կարող է տեղի ունենալ. առաջին՝ բանկերի մոտ ավելացել են վարչական ծախսերը՝ կուտակայի ֆոնդերի հատկացում, աշխատավարձերի վերանայում, երկրորդ՝ որոշ բանկերի մոտ նկատվել է էական պահուստներ, որոնք բերել են ընդհանուր շահույթի նվազման»,- ասել է Ամերիաբանկի ֆինանսական տնօրենը: Ըստ Թառումյանի, շահույթի նվազումը խոսում է նաև վարկային պորտֆելի որոշակի վատացման մասին, ինչը կապված է տնտեսության ընդհանուր վիճակից, որոշ խոշոր վարկատուների ֆինանանսական վիճակի վատացումից: «Պետք է բանկերը փորձեն դիվերսիֆիկացնեն իրենց ակտիվը, խուսափեն խոշոր վարկեր տրամադրելուց, տարբեր ճյուղերում վարկավորում իրականացնեն, պահեստավորումը ոչ թե միանգամից անեն, այլ նախօրոք փորձեն պահուստներ ստեղծել, պետք է փորձեն տնտեսությունը խթանել՝ վերանայելով տոկոսները, վարկերի տրամադրման պայմանները: Եթե տրվում են գրավիչ պայմաններով վարկեր, տնտեսվարող սուբյեկտները փորձում են նոր գաղափարներ բերել տնտեսություն, ինչն էլ իր հերթին նպաստում է տնտեսության աճին»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ շատ բան կապված է նաև գործընկեր երկրներից, քանի որ Հայաստանի տնտեսությունը փակ չէ ու այլ երկրներում եթե լինում են ճգնաժամեր, դրանք անդրադառնում են նաև Հայաստանի տնտեսության վրա, բանկերի վարկային պորտֆելի որակի վրա, գրում է Panorama.am-ը: Բանկի ֆիզիկական անձանց ժամկետային ավանդներն ընթացիկ տարվա 1-ին եռամսյակում աճել են ավելի քան 9%-ով, իսկ մեկ տարվա ընթացքում (31.03.13-31.03.14թթ.)` 39%-ով և 31.03.14թ. դրությամբ կազմել 74 մլրդ ՀՀ դրամ: Բանկի վարկային պորտֆելն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում աճել է 2.5%-ով (ՀՀ բանկային համակարգում աճը կազմել է ընդամենը 2%) և 31.03.14թ. դրությամբ կազմել շուրջ 181 մլրդ ՀՀ դրամ, որով Ամերիաբանկը զբաղեցնում է 2-րդ տեղը ՀՀ բանկային համակարգում: ՓՄՁ-ներին տրված վարկերը հաշվետու եռամսյակում աճել են շուրջ 9%-ով և 31.03.14թ. դրությամբ ՓՄՁ վարկերի պորտֆելը կազմել է ավելի քան 36 մլրդ ՀՀ դրամ: Ամերիաբանկն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արժանացել է մի շարք մրցանակների, մասնավորապես` բանկը 2013թ. արդյունքներով ճանաչվել է «Հայաստանի տարվա լավագույն բանկ ֆակտորինգային ծառայությունների մատուցման գծով» միջազգային ճանաչում ունեցող «Քորփորեյթ Ինթըրնեշնլ Մեգըզին» 2014թ. (Corporate Intl Magazine 2014) ամսագրի կողմից, իսկ Global Finance հեղինակավոր ամսագրի կողմից արժանացել է միանգամից երեք մրցանակի`2014թ. Տարվա լավագույն բանկ, 2014թ. Տարվա լավագույն բանկ առևտրի ֆինանսավորման ոլորտում և 2014թ. Տարվա լավագույն բանկ արտարժութային գործառնությունների գծով: «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |