Վրաստանի նախագահը ցավակցություն է հայտնել հայ ժողովրդին

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին Վրաստանի նախագահ Միխաիլ Սահակաշվիլին այցելեց Թբիլիսիում Հայաստանի դեսպանատուն եւ գրառում կատարեց սգո մատյանում: Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանի միջոցով Միխաիլ Սահակաշվիլին իր ցավակցությունները հայտնեց երկրի ղեկավարությանը եւ ողջ հայ ժողովրդին ողբերգության կապակցությամբ: «Վրացական կողմը պատրաստ է աջակցել վթարի հետաքննությանը եւ զոհվածների այն հարազատներին, որոնք չենք կարող Սոչի մեկնել օդային ճանապարհով, մեկնել Վրաստանի տարածքով»,-ընդգծել է Սահակաշվիլին:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---