Կոնգրեսական Էնգելը Թուրքիային կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը 2 մայիսի 2014 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Վերջերս Հայաստան այցելած կոնգրեսական Էլիոթ Էնգելը նամակ է գրել է The Riverdale Press-ին, որտեղ ասվում է. «Վերջերս եմ վերադարձել Հայաստանից, որտեղ հնարավորություն եմ ունեցել նշելու Հայոց ցեղասպանության 99-րդ տարելիցը ԱՄՆ Կոնգրեսի երկկուսակցական պատվիրակության կազմում: Սա պատմության ամենասարսափելի գլուխն է, որը սկսվեց 1915 թվականին և հանգեցրեց մոտ 1,5 մլն անմեղ հայերի ոչնչացմանը: Այդ կոտործը սարսափելի ողբերգություն էր հայ ժողովրդի համար: Նա նախկինի պես զգում է այդ սպիերը, իսկ հայերի հանդեպ բարբարոսությունը բացեց ցեղասպանությունների ու էթնիկ զտումների դարաշրջանը: Հիտլերը մեկ անգամ ասել է. «Ո՞վ է ի վերջո այսօր խոսում հայերի բնաջնջման մասին»,-և մենք տեսնում ենք կապը հայերի հանդեպ անտարբերության ու վեց միլիոն հրեաների սպանության միջև: Այդ իսկ մտածելակերպն ազդեց նաև անցյալ դարի մյուս հանցավոր առաջնորնդերի վրա, որոնք վստահ են, որ կարող են անպատիժ սպանել ու դաժանորեն վերաբերվել իր ժողովրդի հետ: Մենք պարտական ենք պատմությանն ու մարդկությանը, մենք պետք է հիշենք Հայոց ցեղասպանության զոհերին՝ հանուն նրանց և հանուն մեզ բոլորիս: Թուրքիան պետք է առնվազն ներողություն խնդրի հայերից ու ճանաչի իր նախնիների գործած ոճիրը: Ցավակցություն հայտնելով մարդկանց մահվան կապակցությամբ, Թուրքիայի վարչապետ Էրդողանը երկար սպասված քայլ կատարեց առաջ, սակայն նրա խոսքերը հեռու են պաշտոնական ներողություններից: Թուրքիան պարտավոր է դա անել իր համար, քանի որ թուրքական հանրությունն ավելի ուժեղ կլինի, եթե ճանաչի ճշմարտությունը: Ես ուզում եմ իմ մեծ վիշտն ու խորը ցավակցությունները հայտնել հայ ժողովրդին: Ես ասում եմ նրանց, ինչպես մենք ասում ենք Հոլոքոսթի մասին՝ այլևս երբեք»: Ապրիլի 23-ին Հայաստան ժամանեցին կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Էլիոթ Էնգելը, Դևիդ Սիսելին և Լոիս Ֆրենկելը: Ապրիլի 24-ին կոնգրեսականները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիրում: «Կարևորում ենք Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի վերաբերյալ գնահատականը: Դա նախորդ դարի առաջին ցեղասպանությունն էր, երբ Հիտլերը ծրագրում էր իր ցեղասպանությունը, նա հիմնվում էր հենց հայերի բնաջնջման փաստի վրա»,- նկատել է Ռոյսը: ԱՄՆ Կոնգրեսականների պատվիրակության անդամ Էլիոթ Լանս Էնգելն իր հերթին նշել է, որ Հայաստանում է` համերաշխության ձայն բարձրացնելու համար: «Մեր համերաշխության ձայնն ենք բարձրացնում` կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Թուրքիային կոչ ենք անում անմիջապես ճանաչել այն»,- նշել է Էնգելը: կոնգրեսականների պատվիրակությանն ընդունել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, որը ևս կարևորել է նրանց հետևողական ջանքերը Հայաստանի և Միացյալ Նահանգների բարեկամական գործընկերության զարգացման գործում: Պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել Հանրապետության նախագահին՝ գնահատանքի ու ջերմ խոսքերի համար և նշել, որ պատվիրակության կազմում գտնվող և՛ Դեմոկրատական, և՛ Հանրապետական կուսակցությունների ներկայացուցիչների համար ևս չափազանց կարևոր է հենց այսօր Հայաստանում գտնվելը՝ լավ հասկանալով օրվա խորհուրդը: Էդ Ռոյսի խոսքով, եթե պատմությունը ճիշտ ընթացք չի ունենում, եթե դասագրքերում այն ճիշտ չի ներկայացվում, ապա, միանշանակ, զարգացումները վտանգված են: Հանձնաժողովի նախագահի հավաստմամբ, նաև այդ նկատառումով, Միացյալ Նահանգներում Հայոց ցեղասպանության թեման ներառված է պատմության դասագրքերում և դասավանդվում է: Հղումներ թեմայով. Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ աշխատակազմը մայիսի 9-ին արտակարգ ռեժիմով է աշխատելու Նշվել է, որ անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով |