Անցած շաբաթ ադրբեջանցիները խախտել են հրադադարը մոտ 350 անգամ![]() 5 մայիսի 2014 - 13:00 AMT PanARMENIAN.Net - ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, ապրիլի 27-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 350 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացրել մարտական հերթապահություն: Տարեսկզբից ադրբեջանական կողմը մշտապես խախտում է հրադադարի ռեժիմը՝ գնդակոծելով ինչպես Հայաստանի ու Արցախի մարտական դիրքերը, այպես էլ հայկական սահմանամերձ գյուղերը: Այդպես, ապրիլի 19-ին հակառակորդն առավոտյան ժամերին կրակ էր բացել Տավուշի մարզի գյուղերի այգիների ուղղությամբ, կրակոցները միայն առավոտյան են դադարել։ Ապրիլի լույս 15-ի գիշերը Տավուշի մարզի Այգեպար, Մովսես, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերում դարձյալ անհանգիստ էր: Գնդակոծությունները սկսվել էին երեկոյան և շարունակվել մինչև ժամը 03։00-ն: Գյուղացիների խոսքով՝ այս անգամ գնդակոծությունն աննախադեպ պարբերականությամբ էր։Կրակոցների հետևանքով Այգեպարը գազազրկվել էր՝ վնասվել էր գյուղի գազատար խողովակը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |