Ղարաբաղում պատերազմի վերսկսումը ձեռնտու չէ ոչ եվրոպացիներին, ոչ ԱՄՆ-ին, վստահ է ռազմական փորձագետը 5 մայիսի 2014 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Մոտակա երկու տարիներին պատերազմ հաստատ չի լինի: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ռազմական կանխատեսումների կենտրոնի ղեկավար Անատոլի Ցիգանոկը: Ըստ նրա, պետք է հստակ հասկանալ, որ Արևմուտքը շատ է մտահոգված ուկրաինական ճգնաժամի զարգացումներով և այնտեղ մտավախություն ունեն, որ կարող են զրկվել գազից: «Եվրոպան ռուսական գազին այլընտրանքային աղբյուրների կարիք ունի, որոնցից մեկն Ադրբեջանն է: Ուստի ղարաբաղյան պատերազմն եվրոպացիներին ձեռնտու չէ, քանի որ կխախտի նրանց գազամատակարարումը: Երկրորդը, առաջիկայում կսկսվի ամերիկյան զորքերի տարհանումն Աֆղանստանից: Անկասկած, դրանց մեծ մասը դուրս կբերվի հյուսիսային երթուղով՝ Ղրղզստանով, Ուզբեկստանով ու Ռուսաստանով դեպի Գերմանիայում գտնվող Ռամշտայն ռազմակայանը: Սակայն զորակազմի մոտ 30 տոկոսը կտեղափոխվի Ադրբեջանի ու Հայաստանի տարածքներով՝ որպես մոտակա օդակայաններ դեպի թուրքական «Ինջիրլիկ» կայանը: Ամերիկացիներն իրենց զորքերի մեծ մասն անկասկած կաշխատեն թողնել Կենտրոնական Ասիայի ու Վրաստանի տարածքում: Ուստի ԱՄՆ-ի համար ևս ձեռնատու չէ ռազմական գործողությունների վերսկսումն այն երկրների միջև, որոնց տարածքով նա մտադիր է տարհանել իր զորքերը: Այդպիսով, առաջիկա երկու տարիներին, մինչև որ ԱՄՆ չի հանել զորքերն Աֆղանստանից, ռազմական գործողությունները չեն վերսկսվի»,-ասել է փորձագետը: Նա նաև գտնում է, որ 2008 թվականի վրաց-օսական պատերազմը ցույց տվեց Արևմուտքի ռազմական բաղադրիչի ուժեղ ու թույլ կողմերը: Վրացական բանակը զինված էր ու վարժված ՆԱՏՕ-ի չափանիշներով: Սակայն Ցխինվալում նա բախվեց ռուսական բանակի հետ, որը վերջին 15 տարում անհրաժեշտ մարտական փորձը ձեռք էր բերել Չեչնիայում, և պարտվեց: Համեմատության համար, ադրբեջանական բանակը ևս պատրաստվում է ՆԱՏՕ-ի համակարգով, ի տարբերություն հայկականի: Ադրբեջանական բանակի գերակայության դեպքում, Ղարաբաղի հայերը կարող են անցնել պարտիզանական գործողությունների, գրում է « Каспiй» թերթը: «Անվտանգության գոտին Ադրբեջանը կկարողանա վերցնել միայն ճանաչելով ԼՂՀ անկախությունը: Իսկ ռազմական ճանապարհով դա չի ստացվի: Հայաստանը պաշտպանված կլինի ՀԱՊԿ շրջանակում: Բանն այն է, որ թեև Լեռնային Ղարաբաղի տարածքը չի ընդգրկվում ՀԱՊԿ գործողությունների շրջանակում, սակայն զինծառայողների 30 տոկոսը Հայաստանի քաղաքացիներ են: Այսինքն, ռազմական գործողությունների վերսկսման դեպքում, կարող են զոհվել նաև ՀԱՊԿ անդամ պետության՝ Հայաստանի քաղաքացիներ և դրա հիման վրա հնարավոր կլինի այդ կազմակերպության օգնությունը Երևանին»,-ասել է Անատոլի Ցիգանոկը: Հղումներ թեմայով. Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը Ղարաբաղա-ադրբեջանական հակամարտությունը սկսվեց 1988 թվականին: Ի պատասխան Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի (ԼՂԻՄ) բնակչության 80% կազմող հայերի խաղաղ պահանջներին, Ադրբեջանը ագրեսիա ծավալեց խաղաղ բնակչության դեմ: 1991-1994թթ. ազգային-ազատագրական պատերազմի արդյունքում հռչակվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: ԼՂՀ պաշտպանության բանակը նաեւ ԼՂՀ շուրջ անվտանգության գոտի ստեղծեց, որը 7 շրջաններ է ներառում: 1994թ. մայիսի 11-ին հրադադարի մասին համաձայնություն ձեռք բերվեց (Բիշկեկյան արձանագրություն): Ներկայումս հակամարտության կարգավորմամբ զբաղվում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները` Ֆրանսիան, ԱՄՆ-ն եւ Ռուսաստանը: Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Ամենաընթերցվողը բաժնում | Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Անիի կամրջի հարցը Նրանք հանդիպել են Թուրքմենստանում Մայիսի 18–ին «Թանգարանների գիշերվա» առթիվ թանգարանները բաց կլինեն մինչև կեսգիշեր Ակցիային միացել է հայաստանյան 118 թանգարան ՀԱԿ. Ժողովրդի ընդվզումն իշխանությունների վարած կործանարար քաղաքականության դեմ արդարացված է «Պահանջում ենք իշխանություններից զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ապօրինի բռնաճնշումներից»,–ասել է Զուրաբյանը Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության կալանքը երկարացնելու մասին Մխիթարյանը նախկինում ևս անդրադարձել է այդ հարցին |