ՄԱԳԱՏԷ-ի տեսուչները կայցելեն Իրանի միջուկային օբյեկտներ 5 մայիսի 2014 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Իրանը հայտնել է, որ ՄԱԿ միջուկային տեսուչներն այս շաբաթ երկու օբյեկտ կայցելեն միջուկային ոլորտում իր գործունեության սահմանափակման վերաբերյալ համաձայնագրի շրջանակում: Թեհրանը հայտարարում է, որ թույլ տալով ուրանի հանքի ու ուրանի գործարանի տեսչական այցերը, կատարում է ՄԱԳԱՏԷ-ի հետ համաձայնության վերջին պայմանը: Իրանը նաև ՄԱԿ-ին է ներկայացրել պահանջված տեղեկությունները դետոնատորների մասին, որոնք կարող են օգտագործվել ատոմային ռումբ ստեղծելու համար, հայտնում է Ամերիկայի ձայնը: Անցյալ տարվա վերջում Իրանը համաձայնվեց կրճատել ուրանի հարստացման ծրագիրն Արևմուտքի կողմից պատժամիջոցների մեղմացման դիմաց: ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները կասկածում են, որ Իրանն աշխատում է միջուկային զենքի ստեղծման վրա: Սակայն Թեհրանը պնդում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակ ունի: Թեհրանը ոչնչացրել է հարստացված ուրանի իր պաշարների կեսը, այդպիսով կատարելով պայմանավորվածությունը, որը ձեռք էր բերվել տարեսկզբին, հայտնել է ՄԱԳԱՏԷ-ն: ՄԱԳԱՏԷ-ն զեկույց է պատրաստել Իրանի կողմից իր պարտավորությունների կատարման մասին «5+1» խմբի հետ Թեհրանի ստորագրած պայմանավորվածության շրջանակում: Դիվանագետները հաստատել են զեկույցի եզրակացությունները: Ծանոթանալով զեկույցին՝ Սպիտակ տունը ապասառեցրեց Իրանի արգելափակված ակտիվներից 450 միլիոն դոլարը: Մինչդեռ, Իրանի գերագույն առաջնորդ այաթոլա Ալի Համենեին անհնար է համարում միջուկային ծրագրերից ամբողջությամբ հրաժարվելը: Սակայն նա սատարում է բանակցություններին «վեցյակի» միջնորդների հետ: Ռուսաստանն ու Իրանն այժմ բանակցում են «նավթ ապրանքի դիմաց» սխեմայով երկկողմ առևտրային համաձայնագրի իրականացման շուրջ: Այդ առևտրի ծավալը կարող է հասնել 20 մլրդ դոլարի: Միացյալ Նահանգները գտնում են, որ այդ գործարքը կխարխլի Արևմուտքի դիրքերը Թեհրանի հետ բանակցություններում: 2013-ի նոյեմբերի 24-ին միջազգային միջնորդների «վեցյակը» (ՄԱԿ ԱԽ 5 մշտական ներկայացուցիչն ու Գերմանիան) ու Իրանը միջանկյալ համաձայնագիր էին ստորագրել՝ համատեղ գործողությունների նախագիծ։ Համաձայն դրա, Իրանը պարտավորվել է 6 ամսվա ընթացքում մինչև 20 տոկոսով կանգնեցնել ուրանի հարստացումն ու այդ ընթացքում 5-ից ավելի չհարստացնել այն։ Իրանը նաև պարտավորվել է ազատվել մինչև 20 տոկոս հարստացված ուրանի ամբողջ կուտակած պաշարներից, կասեցնել Արաքում ծանր ռեակտորի կառուցումը, չտեղակայել ուրանի հարստացման համար նոր ցենտրիֆուգներ ու լայնացնել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքն իր միջուկային օբյեկտներ։ Ի պատասխանը Արևմուտքը պատրաստակամություն է հայտնել մեղմացնել Հանրապետության հանդեպ կիրառվող պատժամիջոցները։ Այդ միջանկյալ պայմանավորվածությունների իրականացումը սկսվել է այս տարվա հունվարի 20-ին։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ԱԳՆ շենքի մոտից բերման ենթարկված 27 քաղաքացին ազատ է արձակվել Քննչական կոմիտեն նրանց կասկածում էր առևերույթ զանգվածային անկարգությունների մասնակցելու մեջ Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը կմնան ազատության մեջ. Միջնորդությունը մերժվել է Հանրային մեղադրողը միջնորդություն էր ներկայացրել դատարան 3 ամիս կալանք պահանջելով նրանց համար ԱԱԾ-ն տվյալներ չի գտել Բագրատ սրբազանի՝ գործակալ լինելու մասին․ Նա պահանջում է ձերբակալել զրպարտողներին «Ստուգմամբ նման տվյալներ չեն հայտնաբերվել», - ասել են ԱԱԾ-ից Բագրատ սրբազանի գլխավորած երթը հեռացել է ՔԿ-ի մոտից․ «Մեր ասելիքն ասել ենք՝ հետամուտ ենք լինելու, որ պահանջը կատարվի» ՔԿ–ին կոչ են արել քրեական վարույթներ նախաձեռնել բռնի ուժ կիրառած ոստիկանների նկատմամբ |