Կյանքի տևողությամբ Հայաստանը 116-րդն է․ Մարդիկ այստեղ միջինը 73,9 տարի են ապրում 5 մայիսի 2014 - 17:44 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում հրապարակվել է երկրների ցանկը, որտեղ ամենից շատ են երկարակյացները: Կյանքի միջին տևողությունն այն առանցքային ցուցանիշներից է, որով կարելի է դատել երկրի զարգացման մակարդակի մասին: Ընդհանուր առմամբ ցուցակում 223 երկիր է ընդգրկվել: Առաջին տեղում եվրոպական Մոնակո իշխանապետությունն է: Կյանքի միջին տևողությունն այնտեղ 89,57 տարի է: Երկրորդ տեղում Մակաոն է, երրորդը օրինաչափորեն զբաղեցնում է Ճապոնիան: Ամենաբարեկեցիկ երկրների տասնյակը եզրափակում է Ավստրալիան, որտեղ կյանքի միջին տևողությունը 82,07 տարի է: Հետխորհրդային երկրների թվում ամենաշատ երկարակյացներ կան Վրաստանում, այնտեղ միջին տարիքը 75,72 է: Վրաստանն այդպիսով 90-րդ տեղում է: Հայաստանը զբաղեցնում է 116-րդ հորիզոնականը: ԱՊՀ մյուս երկրների թվում Ուզբեկստանը 125-րդ տեղում է, Բելառուսը՝ 138, Ռուսաստանը՝ 150, Ուկրաինան՝ 156: Ինչպես օրերս հայտնել է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի ու ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը, Հայաստանում կյանքի միջին տևողությունը հասնում է 73,9: Ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Երևանում՝ 74,1, ամենացածրը՝ Շիրակի մարզում, որտեղ միջին տևողությունը մոտ 70,6 տարի է: Ինչ վերաբերում է կյանի միջին տևողության տարբերությանը տղամարդկանց ու կանանց շրջանում, ապա Հայաստանում կանայք ավելի երկար են ապրում՝ միջինը 77 տարի, իսկ տղամարդիկ՝ 70,6: Photo: RIA Novosti Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրված է Սպերցյանով Սպերցյանի ներկայիս աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը ՀՀ–ն Մոլդովայում մասնակցում է ՆԱՏՕ-ի Regex 2024 զորավարժությունների հերթական փուլին Զորավարժությունները, որոնց մասնակցում է ՆԱՏՕ–ի գործընկեր մոտ 30 երկիր, կտևեն մինչև մայիսի 24–ը Երևանում է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալը․ Նրան ընդունել է Փաշինյանը Քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային օրակարգի հարցեր ԱՆ–ն չի գրանցել Արշակ Կարապետյանի կուսակցությունը՝ օրենքի մի շարք խախտումների հիմքով Նախարարությունը պարզաբանում է տարածել |