«Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը մեկնարկել է![]() 8 մայիսի 2014 - 16:30 AMT PanARMENIAN.Net - «Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամը` ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, մայիսի 7-ից հունիսի 3-ը ներկայացնում է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 10-րդ փառատոնը, որի գլխավոր գործընկերը ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: «Այս դահլիճում իշխում է արվեստի ուժը` երաժշտության և կերպարվեստի համադրությունը: Նաև սա է կայացած փառատոնի գրավչությունը: Արդեն տասը տարի, դասական երաժշտության երկրպագու հանդիսատեսը վայելում է կոմպոզիտորական, կատարողական արվեստի լավագույն նմուշները և նորովի է բացահայտում պատկերասրահում ներկայացված գանձերը: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հպարտ է լինել այս փառատոնի գլխավոր գործընկերը: Այն նշանակալի երևույթ է Հայաստանի մշակութային կյանքում»,-նշել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: Հայաստանի Ազգային պատկերասրահի Որմնանկարների սրահում կայացել է հոբելյանական` 10-րդ փառատոնի հանդիսավոր բացման համերգը: Հնչել են Հենդելի, Վիվալդիի, Մոցարտի, Ռոսինիի ստեղծագործությունները: Համերգային ծրագիրը ներկայացրել է Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան), դիրիժոր Հարություն Արզումանյանի ղեկավարությամբ, մենակատար՝ Վարդուհի Խաչատրյան, մեցցո-սոպրանո (Շվեյցարիա): Փառատոնը հիմնադրվել է 2005-ին: Յուրաքանչյուր գարուն այն հայ հանդիսատեսին է ներկայացնում դասական երաժշտարվեստի գլուխգործոցներ` հայ և օտարազգի ճանաչված երաժիշտ-կատարողների մասնակցությամբ: Ավանդական դարձած փառատոնն իր շարունակականությունն է ստացել Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ի շնորհիվ, որն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006-ից: 2008-ից փառատոնն ընդգրկվել է ՀՀ Մշակույթի նախարարության՝ մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում: Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ): Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |