Հայաստանում կբացվի մելանժի վերամշակման ձեռնարկություն

PanARMENIAN.Net - Հայաստանում տեղի կունենա հրթիռային վառելիքի բաղադրիչ հանդիսացող մելանժի վերամշակման ձեռնարկության բացումը: Ինչպես հաղորդել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամլո քարտուղար Սեյրան Շահսուվարյանը, բացման արարողությանը կմասնակցեն Հայաստանի նախագահին առընթեր ազգային անվտանգության խորհրդի քարտուղար, պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը եւ ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Մարկ Պերին դը Բրիշամբոն: Նշենք, որ ԽՍՀՄ փլուզումից հետո Հայաստանի տարածքում է գտնվում հրթիռային վառելիքի բաղադրիչի` մելանժ կոչվող հեղուկ օքսիդացնող նյութի պահեստը, որի պաշարները կազմում են 872 տոննա: Մելանժը շատ թունավոր եւ ագրեսիվ նյութ է, որը վնասակար է բնակչության եւ շրջակա միջավայրի համար:
 Ուշագրավ
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
---