Ամերիաբանկի երկու հաջողակ քարտապան կմեկնի Բրազիլիա` Ֆուտբոլի ԱԱ մասնակցելու12 մայիսի 2014 - 14:25 AMT PanARMENIAN.Net - Մայիսի 12-ին Ամերիաբանկի գլխամասային գրասենյակում ԶԼՄ ներկայացուցիչների անմիջական մասնակցությամբ տեղի ունեցավ FIFA World Cup Brazil™ խաղարկության վիճակահանությունը` Ամերիաբանկի Visa քարտապանների շրջանակում: Խաղարկության արդյունքում Ամերիաբանկի այն քարտապանը, ում անունն առաջինը դուրս բերվեց վիճակահանության արկղից` Աննա Ժորժիկի Ղարիբյանը, հնարավորություն ստացավ մասնակցել հունիսի 16-19-ը Ֆորտալեզայում կայանալիք ֆուտբոլային խաղին: Երկրորդ հաջողակ քարտապանը` Արթուր Ռոբերտի Թորոսյանը, կմասնակցի հունիսի 30-ից մինչև հուլիսի 3-ը Սալվադորում կայանալիք խաղին: Ի դեպ` հաղթող քարտապանների անունները խաղարկության արկղից հանեցին հենց ԶԼՄ ներկայացուցիչները: Խաղարկության մասնակիցներին կտրամադրվեն նաև Visa-ի և FIFA-ի ապրանքանիշով 300 այլ մրցանակներ` ֆուտբոլի գնդակներ, բրենդավորված ուսապարկեր և այլն: Ամերիաբանկի կոմղից մարտի 10-ից ապրիլի 30-ը ներառյալ կազմակերպված խաղարկության ընթացքում Ամերիաբանկի այն Visa քարտապանները, ովքեր Visa քարտերով կկատարեին առնվազն 200.000 ՀՀ դրամի կամ դրան համարժեք արտարժույթով անկանխիկ վճարումներ (բացառությամբ կոմունալ վճարումները և քարտից քարտ փոխանցումները), հնարավորություն կստանային մասնակցելու խաղարկությանը: 200.000 ՀՀ դրամ նվազագույն շեմը կարող էր ապահովվել և կուտակային, և միանվագ եղանակով: Մրցանակների վիճակահանությանը մասնակցում են առավելագույն քանակությամբ անկանխիկ գործարքներ իրականացրած 300 քարտապան: Ամերիաբանկի մանրածախ գործառնությունների գծով տնօրեն Արման Բարսեղյանը նշեց, որ նմանատիպ ակցիաների հիմնական նպատակներից մեկն անկանխիկ վճարումների ավելացումն է: «Քարտային բիզնեսը Ամերիաբանկի գլխավոր առաջնահերթություններից մեկն է և դրա զարգացման նպատակով պարբերաբար կազմակերպում ենք արշավներ, որոնց հիմնական նպատակներից մեկը քարտերի քանակի ավելացումն է, ինչպես նաև` անկանխիկ վճարումների ավելացումը »,- ասաց Բարսեղյանը: Ըստ էության, արշավը ծառայել է նպատակին, քանի որ այս տարի մարտի 10-ից ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Ամերիաբանկի բոլոր քարտատեսակներով անկանխիկ գործարքների քանակն ավելացել է 33%-ով, այդ թվում` Visa քարտերով` 55%-ով: Նույն ժամանակահատվածում անկանխիկ գործարքների ծավալը բանկի բոլոր այլ քարտատեսակներով ավելացել է 20%-ով, այդ թվում` Visa քարտերով` 42%-ով: Մրցույթն ակտիվորեն քննարկվել է նաև Ամերիաբանկի ֆեյսբուքյան էջում, որտեղ կազմակերպվել է նաև ֆուտբոլային վիկտորինա, որի հաղթողները ստացել են Ամերաբանկի Visa Classic 5 քարտ` մեկ տարի անվճար սպասարկման հնարավորությամբ: Հաղթող հաճախորդները մրցանակները կորղ են ստանալ արդեն վաղը` մայիսի 13-ին, Ամերիաբանկի մասնաճյուղերից: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |