ԵՄ հետ ասոցացման հատուկ մոդել Հայաստանի համար. Օլանդը` ՀՀ, ՄՄ և ԵՄ մասին 13 մայիսի 2014 - 12:05 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»,- մայիսի 12-ի երեկոյան հայտարարել է պետական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է «Ազատություն» ռադիոկայանը: Նույն օրը Երևանի «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում բացված հայ-ֆրանսիական տնտեսական համաժողովին Օլանդը նշել է, թե պետք է գտնեն Հայաստանի՝ Եվրամիության հետ ասոցացվելու այնպիսի մոդել, որը չի հակասի Հայաստանի՝ ՄՄ-ին անդամակցելուն: Պատասխանելով հարցին, թե ինչ մոդելի մասին է խոսքը, Օլանդն ասել է. «Հատուկ մոդել Հայաստանի համար: Եվրոպան պետք է Հայաստանի հետ ասոցացվելու համաձայնագիր ընդունի: Հայաստանը կարող է գնալ Ռուսաստանի հետ Մաքսային միություն, ես դրանում խնդիր չեմ տեսնում»: Նա ընդգծել է, որ հնարավոր է գործակցել Եվրամիության հետ՝ չհրաժարվելով Մաքսային միությունից. «Մենք պետք է աշխատենք դրա շուրջ»: 2013-ի նոյեմբերին Վիլնյուսում անցնող Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում Հայաստանը պետք է նախաստորագրեր ասոցացման համաձայնագիրը Եվրամիության հետ, սակայն սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի մտադրության մասին: Հայաստանի այս որոշումը քննադատության էր արժանացել եվրոպական կառույցների կողմից, որոնք հայտարարեցին, թե մեր երկիրը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի խնդրին, Օլանդը նշել է, թե նախ Ադրբեջան, ապա Հայաստան է եկել հենց այս խնդրին լուծում տալու համար: «Այսօր հրադադարի տարելիցն է, և մենք պետք է աշխատենք՝ ես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկրներից մեկի նախագահն եմ, և պիտի աշխատենք լուծում գտնել, գլոբալ լուծում խնդրի կարգավորման համար»,- նշել է Ֆրանսիայի նախագահը՝ հավելելով․ - «Հակամարտության 20 տարին չափազանց երկար ժամանակ է, պետք է աշխատենք, և դա է պատճառը, որ երեկ Ադրբեջանում էի, իսկ այսօր Հայաստանում եմ: Հորդորում եմ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հանդիպել, որքան հնարավոր է շուտ, և իրական քննարկում ծավալել վստահության ձևավորման շուրջ»: Պատասխանելով հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի մասնակիցների հարցերին` նախագահ Սերժ Սարգսյանը խոստացել է, որ Մաքսային միությունը ներդրողների համար Հայաստանն ավելի գրավիչ կդարձի: «Մաքսային միությանն հնարավոր անդամակցությունը, կարծում եմ, Հայաստանի տնտեսությունը և Հայաստանը որպես ներդրումային միջավայր ավելի գրավիչ է դարձնում: Փաստորեն, դուք արդեն նշեցիք 200 միլիոնանոց շուկայի մասին, ես ուզում նաև նշել, որ այսօր Հայաստանը օգտվում է [Եվրամիության հետ առևտրի] արտոնությունների ընդհանուր համակարգից, և ստացվում է, որ մենք հնարավորություն ենք տալիս Հայաստանում գործող ձեռնարկությանը օգտվելու 700 միլիոնանոց շուկայից: Մենք շատ լավ հասկանում ենք, որ Հայաստանի գրավչությունը կարող է բարձրանալ, եթե մենք կարողանանք շուկայի սահմանափակումները վերացնել, ու նաև մի տեսակ՝ մեծ շուկաներից կտրվածության վերջը տալ: Մաքսային միության անդամակցությունը հենց այսպիսի խնդիրներ է լուծում» Բացի այդ, ըստ Սերժ Սարգսյանի, Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը հնարավորություն կտա էներգակիրներ ներմուծել մրցունակ գներով՝ 30 տոկոս զեղչով, ինչը ևս մեծ խթան է տնտեսությունը զարգացնելու համար: Նախագահը հերքել է լուրերը, թե Մաքսային միությանն անդամակցությունը կարող է խոչընդոտել ներդրումներին, որոշ ապրանքատեսակների թանկացման պատճառով․ «Հիմնական հումքերի և ապրանքատեսակների մասով մենք արդեն բանակցային պրոցեսում ունենք պայմանավորվածություններ՝ սա մեկ, և երկրորդ՝ Հայաստանի կառավարությունը ունի գործիքներ, որոնցով կխրախուսի տվյալ ներդրողին, եթե որոշակի փոփոխություններ ժամանակի ընթացքում լինեն, կապված հումքի ներմուծման հետ: Ուզում եմ ասել, որ այստեղ էլ շատ հանգիստ կարելի է լինել»: Այցի շրջանակում նախագահ Օլանդը մասնակցել է Հայ-ֆրանսիական տնտեսական ֆորումի բացմանը, այնուհետև երկու երկրների նախագահներն ուղևորվել են Ծիծեռնակաբեր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին, ծաղիկներ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Ֆրանսիայի նախագահը նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:Հաջորդիվ նախագահները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մասնակցել են երկու երկրների ղեկավարների բարձր հովանու ներքո անցկացվող աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի 90-ամյակի հոբելյանական համերգին: Մաքսային միություն Մաքսային միությունն իր աշխատանքը սկսել է 2010 թվականին: Սկզբում միությանն անդամկցում էին Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը: Հետագայում միությանն անդամակցելու մտադրության մասին հայտարարեցին նաև Ղրղզստանն ու Տաջիկստանը: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին Հայաստանում առաջին մյուսլի արտադրող ընկերությունն է հիմնադրվել Հայկական առաջին մյուսլիների արտադրության գործընկերն Ակբա Ֆեդերացիան է Բիբլոս Բանկ Արմենիան` ապագա նորարաների կողքին. Բարի գալուստ CaseKey 2024 Առաջիկա 6 ամսվա ընթացքում մասնակիցները կլուծեն 4 բիզնես քեյս Ադրբեջանի մեջլիսում Լյուքսեմբուրգի խորհրդարանի նախագահի հայտարարությունները «կանխակալ և անհեթեթ» են որակել Բաքվում հայտարարել են նաև, թե նման հայտարարությունները խաթարում են խաղաղ գործընթացն Ադրբեջանի և Հայաստանի միջև |