Ֆրանսիացի պատգամավոր. Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության էությունը նույնն է11 մայիսի 2006 - 20:37 AMT PanARMENIAN.Net - «Ես նպատակ չունեմ բարոյականության դաս տալու թուրքերին: Ըստ իս, Ֆրանսիայի խորհրդարանը այս օրինագծի քննարկումով նպատակ չի դնում պատմություն գրել, այլ ուղղակի պարզաբանում է պատմաբանների գրածը»,-թուրքական «Սաբահ» թերթին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցությունը ներկայացնող պատգմավոր Դիդյե Միգոն, որը Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասխանատվություն սահմանող օրինագծի հեղինակներից մեկն է: «Ես այսօր էլ աջակցում եմ օրինագծի ընդունմանը եւ չեմ կիսում այն ֆրանսիացի պատմաբանների կարծիքը, որոնք դեմ են օրինագծի ընդունմանը: Ներկայացված օրինագիծն որոշ չափով Ֆրանսիայի խորհրդարանի կողմից 2001 թվականին ընդունած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագծի շարունակությունն է»,-նշել է Միգոն: Նրա խոսքերով, ֆրանսիացի օրենսդիրների նպատակը Հայոց ցեղասպանության իրողության հաստատումն է եւ ժխտողականության կանխումը որոշ անձնաց կողմից: Ինչ վերաբերում է այն հարցին, թե օրինագծի ընդունումն անհնար կդարձնի բանավեճն այդ հարցի շուրջ, Միգոն նշել է, որ պատմաբանների աշխատանքը մի բան է, իսկ դիլետանտների պնդումները` այլ բան: «Պատմաբաններն ազատ կլինեն իրենց հետազոտություններում: Իսկ թե ինչպես առանձնացնել մեկը մյուսից, թույլ տվեք վստահել Ֆրանսիայի դատարաններին»,-ընդգծել է նա: «Մեզ համար անընդունելի է համեմատությունը Հոլոքոսթի եւ Հայոց ցեղասպանության միջեւ, քանի որ այդ երկու երեւույթների էությունը նույնն է, եւ անհասկանալի է, թե ինչու է Թուրքիան մինչ այժմ ժխտում Հայոց ցեղասպանությունը: Դա անհերքելի ճշմարտություն է: Իհարկե, ցանկացած ժողովրդի համար դժվար է հասկանալ, որ իրենց պապերն անցյալում հանցագործություն են կատարել»,-ասել է Դիդյե Միգոն: Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | ԶԼՄ. ՀՀ–ն դիտարկում է Իրանի Չաբահար նավահանգստում India Ports Global Ltd. & Ports օպերատորի հետ գործակցության տարբերակը Ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ Ռուբինյան․ Թուրքական կողմից սահմանի բացմանն ուղղված քայլեր չենք տեսել «Մենք ակնկալում ենք, որ այդ պայմանավորվածությունը կկատարվի»,-ասել է Ռուբինյանը O’Բրայենը՝ Փաշինյանին․ ԱՄՆ–ն շարունակելու է աջակցությունը ՀՀ կառավարությանը՝ առաջ մղելու բարեփոխումները Փաշինյանն ընդգծել է ԱՄՆ աջակցությունն ուղղված Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին Idcoin. IDBank-ի հավատարմության համակարգի նոր գործիքը Մեկ idcoin-ը հավասար է մեկ դրամի |