ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զանգերն ԱԻ արագ արձագանքման հեռախոսահամարներին անվճար են բոլորի համար

ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում զանգերն ԱԻ արագ արձագանքման հեռախոսահամարներին անվճար են բոլորի համար

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը տեղեկացնում է, որ այժմ արտակարգ իրավիճակների արագ արձագանքման ծառայության թեժ գծի 112 և 911 հեռախոսահամարներին կատարված զանգերը ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցի ծածկույթի սահմաններում անվճար են թե՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ի և թե՛ ՀՀ այլ բջջային օպերատորների բաժանորդների համար:

Հիմնադրման օրվանից` 2005-ի հուլիսի 1-ից, ՎիվաՍել-ՄՏՍ-ը կարճ ժամանակահատվածում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Ընկերությունը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին: ՎիվաՍել-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 ստանդարտով (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ):

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---