Ֆրեզնոյի համալսարանի տարածքում Հայոց ցեղասպանության զոհերին նվիրված հուշարձան կտեղադրվի![]() 16 մայիսի 2014 - 13:25 AMT PanARMENIAN.Net - Ֆրեզնոյի հայ համայնքը (Կալիֆորնիա, ԱՄՆ) ձևավորել է Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների համակարգող կոմիտե (AGCC): Կոմիտեի կազմում են տարբեր կրոնական, կրթական, սոցիալական ու քաղաքական կազմակերպությունների ներկայացուցիչներ: «Հայոց ցեղասպանության 100-ամյակը կարևոր տարելից է բոլոր հայերի համար»,-ասել է Ֆրեզնոյի համալսարանի նախագահ Սերխիո Լա Պորտան: Ըստ նրա, Ֆրեզնոյում է կենտրոնացած Արևմտյան ափի խոշորագույն հայկական համայնքը: «Քաղաքը տուն է դարաձել Ցեղասպանություն վերապրած հպարտ ու տոկուն հայ համայնքի համար, որն իր տեղն է գտել այստեղ ու աշխատում է հանուն քաղաքի բարգավաճման»,-ասել է նա: AGCC-ն ջանքերն ուղղելու է հիմնականում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի տեղադրմանը Ֆրեզնոյի համալսարանի ուսանողական ավանում: Հուշարձանի հեղինակն է ճարտարապետ Փոլ Հալաջյանը, այն կառուցվել է Երևանի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նմանությամբ, գրում է Asbarez-ը: Ինը ուղղահայաց սալաքարերը խորհրդանշում են պատմական Հայաստանի վեց վիլայեթները, Կիլիկիան, սփյուռքն ու Հայաստանի Հանրապետությունը: Կոմիտեն նաև մտադիր է մի շարք միջոցառումներ կազմակերպել 2015 թվականի ապրիլին: 2015 թվականի ապրիլի 25-ին Վիլյամ Սարոյանի թատրոնում տեղի կունենա համերգ, որտեղ կհնչի դասական հայկական երաժշտություն, իսկ 2014 թվականի նոյեմբերի 14-ին Ֆրեզնոյում համերգով հանդես կգա Արամ Խաչատրյանի անվան տրիոն: Ֆրեզնոյում է ապրել և ստեղծագործել հայազգի հայտնի ամերիկացի գրող Վիլյամ Սարոյանը: Նա ծնվել է 1908 թվականի օգոստոսի 31-ին Բիթլիսում, 1915 թվականին Հայոց ցեղասպանության ժամանակ նրա ընտանիքը գաղթել է Ամերիկա և հիմնավորվել Ֆրեզնոյում: Սարոյանը Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր է դարձել 1940 թ., որից հրաժարվել է, ինչպես նաև արժանացել է «Օսկարի» 1943 թ. լավագույն սցենարի համար՝ «Մարդկային կատակերգություն»: Սարոյանը մոտ 1,5 հազար պատմվածքներ է գրել, 12 պիես և մոտ 10 վեպ: Նրա լավագույն ստեղծագործությունը համարվում է «Մարդկային կատակերգությունը» (The Human Comedy, 1942), որը մասնակիորեն ինքնակենսագրական է: Հայտնի են նաև նրա «Վեսլի Ջեքսոնի արկածները» (Adventures of Wesley Jackson, 1946) և «Մայրիկ, ես քեզ սիրում եմ» (Mama I Love You, 1956) վեպերը: 1940 թվականին լույս տեսավ «Իմ անունն Արամ է» (My Name Is Aram) պատմվածքների ժողովածուն, 1944 թ. ՝ «Թանկագին փոքրիկը» (Dear Baby): Որպես դրամատուրգ Սարոյանը հայտնի է «Իմ սիրտը լեռներում է» (My Heart’s in the Highlands, 1939) պիեսով, որը բեմականացվել է աշխարհի բոլոր թատրոններում, իսկ Առնո Բաբաջանյանը երաժշտություն է գրել պիեսի բեմականացման համար Երևանի Սունդուկյանի անվան թատրոնում: 1972 թվականին Սարոյանը հրապարակեց «Վայրերը, որտեղ ես ժամանակ եմ անցկացրել» (Places Where I’ve Done Time) հիշողությունների գիրքը: Սարոյանը մահացել է 1981 թվականի մայիսի 18-ին իր հայրենի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ հուղարկավորվել է, սակայն, կատարելով գրողի կամքը, նրա սրտի մի մասը թաղվել է Հայաստանում՝ Արարատ լեռան մոտ, որից ոչ հեռու գտնվում է Վանա լիճը, իսկ ավելի հեռու Բիթլիսը՝ նրա ծնողների հայրենիքը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |